gavareci
- April 20th, 2011
Ցանկացած ժողովուրդ ունի արժանի զավակներ և տականքներ: Հայ ժողովրդի ճակատագրում մեզ բախտ վիճակվեց “շփվելու” թուրք ժողովրդի տականքների (տվյալ դեպքում քոչվոր-թափառական, ուրիշի ունեցվածքը թալանող…) մի հատվածի հետ, որոնք չունենալով հայրենիքի զգացողություն, չցանկանալով արարել սեփական երկրում, հորդաներով շարժվում էին Ասիայից մինչև Եվրոպայի ծայրը` ճանապարհին սպանելով, ավերելով ու թալանելով ամեն ինչ: Թուրքի այս տեսակի մասին հանճարեղ է ասվել. “այստեղով թուրքեր են անցել”:
Մշտաարմատ, մշտաբնիկ հայ ժողովրդին X-XI դարերից բաժին հասան այդ քոչվոր թալանչիները, որոնց մինչև XX դարը մենք ցանկացանք մարդ դարձնել: Ինչպես ասում են, մեզ մոտ չստացվեց այդ վայրի խուժանին մարդ դարձնել, նրանց մեջ նստած գազանը երբեք չի քնում (վառ վկայությունը XXI դարի վարչապետ Էրդողանի հոխորտանքները) նրանք XIX դարի երկրորդ կեսից սկսած որոշեցին բնաջնջել հայ ժողովրդին նրա իսկ սեփական հայրենիքում: Պետականորեն ծրագրել էին ու ի կատար էին ածում հայաջնջման բարբարոս քաղաքականությունը, հատկապես XX դարի առաջին քսանամյակում: Ի դեպ, այդ վայրագ ծրագիրը իրականացնում էին այսպես կոչված համաշխարհային հանրության բաց աչքի առաջ, ինչ որ տեղ նրանց օգնությամբ (Գերմանիա-Անգլիա), իսկ մնացած “հզորները” լռում էին (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն): Հայ ժողովուրդը այդ վայրագների դեմ պայքարելու բազում փորձեր է ձեռնարկել, բայց քանի որ չկար պետականություն, չկար կենտրոն, որը համախմբեր-միասնականացներ այդ ազգային ազատագրական պայքարը, դրանք բոլորը տապալվում էին: Եվ թուրքերը նոր վայրագություններով շարունակում էին բնաջնջել բնիկ հայ ժողովրդին:
Մինչև նոր անկախ Հայաստանի ստեղծումը`1991թ, աշխարհով մեկ ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդը պայքարել է արդարության վերականգման համար, պայքարել է իր պետականությունը վերականգնելու (եթե լինենք ազնիվ, ոչ թե պետականության վերականգման, այլ գոյատեվելու) համար: Այսօր, երբ ունենք անկախ պետականություն, մենք պարտավոր ենք խոնարհվել մեր փառահեղ ազատամարտիկների (ֆիդայիների, ԱՍԱԼԱ, խմբապետերի, ապստամբության ղեկավարների և նմանատիպ այլ անհատ ու կոլեկտիվ գործիչների…) անունների ու շիրիմների առաջ և փակել այդ գործելաոճը: Ազգային բոլոր հարցերը պետք է լուծենք մեր միասնական ուժի ճիշտ կիրառումով, պետք է հասկանանք, որ պետականության առկայության պայմաններում անհատների ինքնագործունեությունը տեղ չունի: Պետությունը պարտավոր է իր վրա վերցնի ու պետական մշակված ծրագրով լծվի մեր պահանջատիրության հարցի լուծմանը, այդ գործընթացի մեջ ընգրկելով աշխարհասփյուռ ողջ հայ ժողովրդին: Ահա մեր հրամայականը:
Այստեղ ուզում եմ մեկ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն բևեռել: Վերջին ժամանակները հայերս խոսում ենք ինչ որ 100 ամյակից հետո փաստացի կատարված ցեղասպանության ժամկետանցության մասին և ուզում ենք շտապել մինչև 100 ամյակը ճանաչել տալ ցեղասպանությունը (ի հարկե Թուրքիային), թե չէ ուշ կլինի: Սիրելի հայ ժողովուրդ, ցեղասպանությունները չունեն ոչ ժամկետայնություն և ոչ էլ մոռացության կարգավիճակ, մոռացան հայկական ցեղասպանությունը, կատարեցին հրեականը և այլն, ուստի ոչ շտապեք, ոչ էլ խառնվեք իրար: Շտապողականությունը և խնդրին չնախապատրաստվելը ու աշխարհին այն հիմնավոր չներկայացնելը կլինի կործանարար և միայն այդ ժամանակ մենք կկորցնենք ամեն ինչ:
Հայ ժողովուրդը և աշխարհը հաստատ համոզված են հայ ժողովրդի ցեղասպանության փաստի մեջ, մեկ անգամ չէ, մեկ պետություն չէ, որ հաստատել է այս փաստը: Փաստը հաստատվել է միլիոնավոր գրություններով, զեկուցագրերով, ականատեսների պատմածով ու այլ միջոցներով… Ամենավառ ապացույցը` հայաթափված և ավեր դարձաց բուն Հայաստանը, որտեղ սիստեմատիկ ոչնչացվում են պատմամշակութային արժեքները նուն թուրք ձեռքով, նույնը վերաբերվում է այսպես կոչված ադրբեջանի թուրքերին, որոնք երբեք ետ չեն մնում մեծ եղբորից: Այս փաստի` իրականացված ցեղասպանության առկայությանն ու նրա մասնակի վերացմանն էր միտված Սևրի պայմանագիրը, որով այսպես կոչված համաշխարհային հանրությունը ուզում էր մեղմել իր մեղքի բաժինը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, չնախապատրաստված հախուռն գործողությունները կբերեն նոր վտանգներ ու նոր խնդիրներ (ինչպես եղել է անցյալում…):
Հայ ժողովուրդը, հանձինս ՀՀ-ի այսօր ու հետ այսու պարտավոր է նախ իր պահանջատիրությունը ձևակերպի ու հետո համաշխարհային հանրության հետ խոսի նրա օրենքներով: Մեր պահանջները չեն շեղվում այդ օրենքներից, քանի որ ցեղասպանություն կատարողները պարտավոր են հատուցել ամեն ինչի համար:
Այն որ հայոց ցեղասպանությունը թուրքական (թե օսմանյան և թե ներկայիս ԹՀ, որը նոր անկախ Հայաստանին 1993թ փաստացի տոտալ պատերազմ է հայտարարել) պետության կողմից ծրագրված և իրականացված գործողություն է, չկա ոչ մի կասկած անգամ անտեղյակների մոտ:
Մենք ազգովի պարտավոր ենք ցեղասպանության հետևանքով մեր կորուստների հիմնավորումը կատարենք իրավական և տնտեսական հաշվարկներով ու դիմենք միջազգային կառույցներին:
ՀՀ օրակարգային հարցը պետք է համարի հայոց ցեղասպանության հետևանքների վերացման պահանջատիրական իրավունքը:
Այս հարցի լուծումը զերծ է երազանքներից, հուզականությունից, շտապողականությունից, սեթևաթանքներից ու նման վիճակներից: Մեր ու գալիք սերունդներին վիճակված է սթափ մտածելակերպով, սառը գործելակերպով ու ժամանակի ճիշտ ընտրությունով հասնել մեր նպատակին, հասնել միացյալ հայրենիքի վերականգմանը, հասնել աշխարհասփյուռ հայերին հայրենիքում տեսնելու և արարելու մեծ գործին: Կրկին ու կրկին անգամ լինենք զգոն և վստահ, որ մեր միասնականությունն է լուծելու մեր պահանջատիրության հարցը: Եթե հույսը մեր վար չդնենք, ապա մեր փոխարեն ոչ ոք մեր համար հայրենիք չի ստեղծի ու քոչվոր մասային հետ չի ուղարկի իր ելակետը իր անապատները…
Պետք է կառուցենք հզոր հայրենիք ու լծվենք մեր դարավոր խնդրի լուծմանը: