| gavareci ( @ 2003-06-12 21:41:00 |
Հայաստանի «նոր ընտիր» ԱԺ կամ կոալիցիոն կառավարություն
ՕԵ-Ա.Բ., ՀՅԴ-Վ.Հ., ՀՀԿ-Տ.Թ. կարապը, ձուկը, խեցքետինը՝ ահա սրանց սկզբնական և վերջնական գործելակերպի մասին: 4 տարի, ի հարկե եթե արտակարգ իրավիճակներ չստեղծվեն, ականատես ենք լինելու այս 3-ի իրար չհանդուրժող ուժերի կողմից Հայաստանը թուլացնելու (քայքայելու) գործընթացին:
Թատերականացված այս գործունեությունը կատարելու են մանուկ ու մանկամիտ տղաիկները, որոնք չունենալով ազգային ծրագիր, հարցերը «լուծում են» միայն պահի ազդեցության տակ և պահի պահանջով:
Կոալիցիոն կառավարությունները առաջանում են այն ժամանակ, երբ ժողովրդավարական, դեմոկրատական պետություններում արանձին կուսակցություններ պարլամենտում չեն կարողանում հավաքել բացարձակ մեծամասնություն: Տվյալ իրավիճակից դուրս գալու համար ստեղծում են այսպես կոչված ժամանակավոր կոալիցիոն կառավարություններ, իրենց երկրի և ազգի շահերը պահպանելու համար:
Ինչ է ստացվում մեզ մոտ. ՀՀ նախագահը չի պահպանում իր սահմանադրական իրավունքը ու չի նշանակում կառավարություն, քանի որ ըստ սահմանադրության կառավարության աշխատանքների պատասխանատուն ինքն է... Այս պարագայում ստեղծվում են նոր խաղի կանոններ (մեր հանրապետությունյում այս կանոնը հետևյալն է՝ մենք քեզ բերել ենք իշխանության, ուրեմն բարի եղիր այդ պատառներից բաժին հանել, որը չի կարող չանել նախագահը...):
Նախաքահը կառավարության պատասխանատվությունը իր վրայից գցելով ըստ սահմանադրության ոչինչի համար պատասխան չտվող վարչապետի և նախարարների վրա, նրանց և իր ձեռքերը բացում է շուկայական բազարներ կատարելու համար: Այսինքն նրանք՝ նախարարները վաճառում են ինչ կա իրենց ենթակայության տակ, բացառությամբ երբ նախագահը ասում է, որը ինքը պետք է վաճառի, մնացածը տնօրինեք ինչպես ուզում եք... Ահա կոալիցիոն կառավարություն ստեղծելու հիմնական նպատակը և նրա գերխնդիրը: Չէք հավատում՝ կտեսնենք, բարին ընդ Ձեզ:
12.06.2003թ.