gavareci ([info]gavareci) wrote,
@ 1992-06-20 13:19:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Նամակ հայ ժողովրդին
Պատմությունից մեզ հայտնի է, իբրև թե Կեսարը Հռոմը վառել է բանաստեղծություն գրելու համար, որ երևի Հռոմը եղել է իտալացիների կործանման մայրաքաղաքը: Ես ուզում եմ համեմատել այս երևույթը մերօրյա մայրաքաղաքի կործանարար դերի հետ: Այն այսօր հանդիսանում է համայն հայ ժողովրդի չարիքի բույնը և նրա մեծ գերեզմանը:

Այո, եկեք զարմանանք, որ մեծ հռոմյացին այրեց այդ քաղաքը, որպեսզի իտալական գյուղերը չդատարկվեն:

Այսօր Երևանը հանդիսացել և հանդիսանում է հայկական, ներառյալ Արցախի գյուղերի դատարկման ամենամեծ շտեմարանը:

Այստեղից ելնելով պատրանք է ստեղծվել, թե Հայաստան կոչվածը դա Երևանն է: Ոչ՜ ընկերներ կամ պարոններ, Հայաստանը Հայաստանի սահմաններն են,որոնք այսօր թողված են բախտի քմահաճույքին (ըստ գլխավոր հանձնաժողովի հայտարարության) և այս մտածելակերպով ու «ծրագրով» աշխատում է հանրապետության նախագահը իր շքախմբով...

Այսօր հայ ժողովրդի առաջնային հրամայականներից մեկը (ազգային բանակ ստեղծելուց հետո) Երևանի ապամոնտաժումն է, այսինքն հայկական-Արցախյան գյուղերի վերակենդանացումը իրենց երեկվա բնակիչներով:

Պատերազմի մեջ գտնվող ժողովրդի համար իմ առաջարկը տղամարդու առաջարկ է, իսկ սահմանադրական պայքարով հող ձեռք բերելը, փափկասուն տիկնանց երազանք է (հանրապետության նախագահը իր շրջապատով):

Փաստացի պատերազմի մեջ գտնվող ժողովրդին, որը հաղթանակներ էր տանում (ի հարկե ոչ ազգային բանակով, որի չլինելու համար մարդիկ դեռ պետք է պատասխան տան) և հանկարծ հանրապետության ղեկավարը ի լուր աշխարհի հայտնում է, թե մենք թույլ ենք և խախտել ենք «Համակեցության միջազգային համընդհանուր ճանաչում գտած նորմերը», որից հետո սկսում ենք կորցնել մեր հողերը, գյուղերն ու քաղաքները: Ինչ, ինչ անվանես այս քայլը...

Այսօր մեզ ազգային առաջնորդ է պետք ազգը փրկելու համար և ոչ թե հողերն հանձնող սուտ սուրբ, իբրև խաղաղությունը պաշտպանող: Այստեղ Հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի Մեծ Նժդեհի մտածելակերպով. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»:

Բավական է ստորի և ատորացվածի պես ապրենք, այս ինչ կյանքով ենք ապրում, որ ափսոսում ենք այն զոհելու... Գերադասելի է արժանապատիվ մահը:

Հայ ժողովուրդ, կույր մի եղիր, պատերազմը շարունակվում է և ինչպես ասում են վերջը չի երևում: Իսկ Երևանում պարլամենտական անպտուղ պատերազմ է: Չկա մեկը, որ «հաշվարկված թվերով» ղեկավարի ազգը (ըստ նախագահի հայտարարության):

Ես այդ կարծիքին չեմ, կան շատ շատերը, որոնք այսօր կարող են առաջնորդել ազգին: Թող առանց ավելորդ որակումների հեռանան ապաշնորհները:

Շարժման սկիզբը


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…