gavareci ([info]gavareci) wrote,
@ 1998-01-01 21:20:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Նամակներ արխիվից

Հավերժ հարց
395 մ.թ.ա. Կոնստանդինոս կայսրը պետական հարկ և տուրքերից ազատել էր բոլոր ուսուցիչներին….

Ժամանակակից հասարակությունը սկսում է ձևավորվել մսուր-մանկապարտեզից, դպրոցից, բուհից և աշխատանքային վայրից: Մարդը, քաղաքացին նորածնից մինչև չափահաս դառնալն անցնում է այս ճանապարհով, որտեղ էլ ձևավորվում են նրա պատկերացումները կյանքի, պետության, ազգի և աշխարհընկալման շուրջ: Եվ ովքեր են կերտում, ձևավորում այս խմորից մարդուն` միանշանակ մանկավարժները: Դա կլինի դայակը, դաստիարակը, մանկավարժը, ոսուցիչը, դասախոսը և այլն… Իսկ ինչպես ենք վերաբերվում մենք` պետությունը, այս հասարակությունը կերտողների աշխատանքին ու նրանց արժանապատիվ ապրելուն և նրանց դերին, որոնք պետք է լինեն նոր սերունդների չափանիշները:

Մենք չենք ապահովում նրանց կյանքի միջին կամ անգամ մինիմում պահանջները, այլ նրանց դարձնում ենք դրամահավաքներ: Չապահովելով մսուրի և դպրոցի, ոսումնարանի, բուհի նորմալ աշխատանքային պայմանները, ինչպես նաև չապահովելով մանկավարժների նարձր կենսապայմանները, <<վերևները>> ստիպում են նրանց թողնել իրենց բուն գործը` երեխաների դաստիարակությունը, նրանց դարձնուն են դրամ հավաքողների, որին անմիջական մասնակից է դառնում երեխան: Դե եկեք այս երևույթի մեջ դաստիարակեք ապագա քաղաքացուն կամ մարդուն: Մարդկության չարիքը` կաշառակերությունը վերացնելու առաջին պայմանը տվյալ հասարակության համար իր մանկավարժների բարձր կենսաապահովածությունն է, խոսքն առաջին հերթին ֆինանսականի մասին է. եթե մանկավարժը ապահովված է, նա իր ամբողջ գիտակցության ողջ ուժով կտրվի մատաղ սերնդի դաստիարակությանը:

Սերունդը մսուրից, դպրոցից, բուհից չշփվելով, չլսելով, չտեսնելով կաշառքով սովորելու աշխատանքի տեղավորվելու, գործորը <<հաջողացնելու>> երևույթների մասին ինք իր բնագավառում կաշխատի առանց այդ երևույթի:

Թե չե մսուրից փչացնելով երեխային` կյանքում պահանջում ենք, որ դատախազը, դատավորը, ոստիկանը, բյուր հազար սպասարկող տեսուչները, բյուրոկրատ ապարատների չինովնիկները գործեն առաց կաշառքի: Սա լինող փաստ չի…

Կաշառակերության և հովանավորչության վերացման հիմքերը պետք է դրվեն հիվանդանոցից: Մարդը ծնվում է ազատ, արժանապատիվ, նրան իր ծնված օրից չպետք է փաթաթել անսովոր բարքերի բարուրով. ծնվեց` մաղարիչ, դուրս ենք գրում` մաղարիչ, մսուր ենք տալիս` մաղարիչ, մսուրում եղած ժամանակ` դրամահավաք, դպրոցում` դրամահավաք, կրկնուսուցման համար` փող, բուհ ընդունվելու համար` փող, սովորել ավարտելու համար` կաշառք, աշխատանքի տեղավորելու ու աստիճաններով բարձրանալու համար` փող ու կաշառք, ու այսքանից հետո մարդուն ասում են այրանդ մեջ մտածը հանիր: Չի հանի, ինչքան էլ որ աշխատավարձը բարձրացնեք, նրա արյունը վարակված է, ինքը փչացած հասարակության ծնունդ է, չի մաքրվի:

Մի պղծեք նորածինից մինչև կյանք մտնելը, կտեսնեք, որ նա չի պղծվի ու կդառնա մաքուր, կունենա ձգտումներ, կպաշտպանի իր իրավունքները, կհարգի և կպաշտպանի օրենքը, կհարգի դիմացինի ինավունքները…<<Լավ է մեկ անգամ օրինակ, քան հազար անգամ թուք ու մուր>>, ինչպես նշել է մեր մեծ գրող Խ.Աբովյանը: Այ սա պետք է կիրառենք մենք, միայն անձնական օրինակներն են ընդունելի մատաղ սերնդի համար:

1988թ.



Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…