gavareci ([info]gavareci) wrote,
@ 1996-12-01 16:29:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Աբսուրդների շարան
1918թ. թոհ ու բոհից հետո ներկայիս Հայաստանում, որը մոտ 3 անգամ պակաս էր Սևրի պայմանագրի Հայաստանից, ստեղծվեց անկախ պետություն և հետո Սոցիալիստական Հայաստան, որը պահպանվեց մինչև 1991թ: Այսպես կոչված ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության փլուզումից հետո այդ 30 հազ.քկմ վրա մեր կամքից անկախ Հայաստանը ստացավ անկախություն, որից հետո 1992-94թթ. մեզ հաջողվեց մեծ զրկանքների և արյան գնով ազատագրել պատմական Հայաստանի մարզ կազմող Արցախ աշխարհի մի մասը: ՈՒ այդ ազատագրումից հետո սկսեցինք մեր լացն ու կոցը, թե եկեք մեր հարցերը լուծեք...

Հաղթանակած ժողովրդի (պետության) կողմից առաջ քաշվեցին Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման արհեստածին կարգախոսը... Ահա հայերը իբրև թե շատ խելացի ազգ կամ ժողովուրդ իրենց իր խելքից կրակն ընկան և այս պատիժը փաթաթեցին սեփական ժողովրդի վզին: Ահավոր, անչափելի և անկշռելի զրկանքներով, անհամար զոհերի արյան գնով ձեռք բերված հաղթանակը վայ ղեկավարներն ու վայ դիվանագետները դարձրին շիլա շփոթ... Աշխարհի պատմության ընթացքում բերեք երկրորդ նման օրինակը, որ հաղթողը ընկնի խնդրողի և աղաչողի դերում: Աբսուրդի այս օրինակ երևյութ միայն և միայն կստեղծեն հայերը:

Երկրորդ աբսուրդը. Մեր շեն ու հարուստ երկիրը քանդելու ու թալանելու համար սեփական ժողովրդի վզին փաթաթեցին մեկ միլիարդ դոլարի պարք: Կարծես թե առանց այդ պարտքի հնարավոր չէր թալանն ու քանդելը...

Երրորդ աբսուրդը. Աբսուրդների շարանը` Արմենթելը, Կոնյակի գործարանը, հյուրանոցները, Էլ. Բախշիչ ցանցերը և այլն և այլն: Այս բոլոր նշված և ապագայում օտարվող նմանատիպ ձեռնակրկությունները բացարձակ շահույթով աշխատող ձեռնարկություններ էին և են ու նրանց գնորդը ոչ մի քոռ լումա կամ փուչ սենտ չներդնելով կարճ ժամանակում գերշահույթի հաշվին միլիարդներ է կուտակում... Այ քեզ հայի վերջին խելք...

Չորրորդ աբսուրդը. Աշխարհի հզորները իրենց անձնական և պետական շահերից ելնելով ընդունում են Թուրքյայի կողմից հայոց ցեղասպանությունը, իսկ այս շատ «խելոք» հայերը դհոլ զուռնան առած պարում են առանց հետևանքները հաշվելու: Վայ մեր գլխին, հայեր...

Հինգերորդ աբսուրդը. Մեր երկրի հետ մշտական շահ ունեցող պետությունների հետ սերտ հարաբերություններ ստեղծելու գործը թողած «Իրան, Հունաստան, Սիրիյա, Իրաք, Բուլղարյա, Կիպրոս, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան» ընկել են բարոյազուրկ Եվրոպայի և անառակ Ամերիկայի ետևից: Խելքի աշեցեք...

Ինչու առաջացան այս աբսուրդները. Այն պարզ պատճառով, որ հայերը երբեք չեն ուզում փաստը ցանկալիից զատել և ղեկավարվել դառը ճշմարտություններով: Խաբելով մեզ, թե մենք հայերս ենք ձեռք բերել մեր այսպես կոչված անկախությունը /չնայած այն մեզ տրվեց ի վերուստ/ այս կեղծ խաբկանքի հեղեղուկ հիմքի վրա կառուցեցինք մեր երերող նավը, որը և մեզ տանում է աբսուրդների աշխարհ:

Դեկտեմբեր, 1996թ.


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…