gavareci ([info]gavareci) wrote,
@ 2004-08-04 12:31:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Խոսելուց չխոսելն է լավ
Խոսելուց չխոսելն է լավ
Մեծն Ջիվանի


Շուրջ 16 տարի այս մարդը, իսկ 1998թ. ՀՀ նախագահը Ռ.Ք-ն (ՀՀ միակ տղամարդը, ըստ իրեն և այդպես ել կա առայժմ) իր ցանկացած ելույթում, մամուլի ասուլիսում (ավելի վաթթար վիճակում է լինում, երբ գտնվում է այսպես կոչված իր շրջապատում բաժակը ձեռքին) միջազգային հանդիպումներում, անպաjման ցուցաբերում է ինտելեկտի, գիտելիքների պակասի, չկարդացության իր իսկ խոստովանանքի բացարձակ առաջնային իրողությունը…

Եվ ահա այս անգամ էլ, ինչ որ մի երշիկի արտադրամասում դատողություն է անում Հրազդանի Ջեկի 5րդ բլոկի այսպես կոչված վաճառքի մասին… Ճիշտ ասած ամեն անգամ ցանկություն է առաջանում մեջդ լսելու նրան, վերջապես երկրի նախագահն է խոսում… ավախ կրկնվում ու կրկնվում է այս մարդու դատարկության և երկիրը այսրոպեական, ինձանից հետո ջրհեղեղ, ղեկավարելու փայլուն փայլը, որը խորքային նստած է այդ մարդու մեջ… Երևի թե հայ ժողովրդի ամենա ամենա մշակը այդպիսի հիմար, այդպիսի սնանկ պատասխաններ չտա, երկրի սեփակամության ու այն վաճառելու վերաբերյալ, ինչպես այս հայատյաց նախագահը… Հանուն ընդիմախոսների այս մարդը պատրաստ է երկիրը լրիվ վաճառելու, այսինք երկիրը մսխելու… Այս մարդու մեջ չկա երկրի ապագայի մասին որևէ խնդիր, այս մարդը չի կարողանում (ի հարկե իր գրպանի և իր շրջապատի համար լավ էլ հասկանում է) հասկանալ շուկայական հարաբերություննրի խնդիրը, քանի որ ինքը ծնվել էր շրջկոմի քարտուղար դառնալու համար և իր կյանքի գիծը այդ ուղղությամբ էր դասավորել: Հետո ինչ որ քաջ նազարի բախտի պես Հայաստան, այն էլ անկախ երկիրը ընկավ իր ձեռքը: Բա այս մարդը ինչպես հրաժարվի իր “վագրը” քշելու հաճույքից, բա ինչպես “խնդա” այսպես կոչված չեղած ընդիմության վրա, բա ինչպես չասի, որ Հայ ժողովուրդ դուք լավ չեք հասկանում, որ ես այդ գործարանները, Հայաստանի ռազմավարական օբյեկտները նվիրելով, կամ շան գնով վաճառելով ռուսներին, ժողովրդի` ձեր համար եմ անում, որ մի երկու երեք տարի էժան գազ օգտագործեք:

Շնորհակալության փոխարեն դեռ փորձում էք անշնորհակալ բաներ սարքել գլխիս: Դե գնացեք թանկ երշիկ կերեք, էլ ինչ թանկ բան էք ուզում ուտել… Դե որ ասում եմ հիմար էք հիմար էք, թե չե այս պարզ օպերացիան, որ կատարում եմ ես ինչու չեք հասկանում : Մի երկու տարուց ես էլ չեմ լինի դուք էլ ինչու այս երկու տարին տանջվեք… Բա



(Post a new comment)


(Anonymous)
2006-09-29 02:24 am UTC (link)
Հարգելի Պարոն կամ Տիկին,

Անունս Հակոբ Գեւորգյան է, եւ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ճիշտ է, չեմ ապրում Հայաստանում եւ չգիտեմ, թե արդյոք ո՞րն է լավը կամ վատը, սակայն կյանքն ինձ համար ամեն տեղ էլ նույն է։

Իմ այս պատասխանի նպատակն է ձեզանից խնդրել մեկ բան, որը հույսով եմ չեք մերժի։ Վերջերս շատ եմ լսում, թե ինչպես որոշ սահմանամերձ կամ հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները վաճառվում են կամ հանձնվում Ռուսաստանի Դաշնությանը։ Օրինակ, վերը գրված ձեր գրառման մեջ կարդացի, որ Ռուսաստանի Դաշնությանն է տրվել Հրազդանի Ջերմաէլեկտրակայանը։ Ինձ հետաքրքրի է իմանալ, թե արդյոք այն վաճառվեց որպես գործող ձեռնակրություն, թե՞ այն ուղղակի մատնված էր կոռոզիայի (փտման) եւ նրա ոտքի կանգնեցնելն եւ կառուցելն ավելի թանկ կարժենար, քան նրանից ստացված Ջերմաէլեկտրոէներգիան։

Սպասում եմ ձեր հոգատար պատասխանին։ Իսկ մինջ այդ կհուսամ, որ դուք վերանայեք [ձեր կարծիքը] մեր Հանրապետության միակ մտահոգ տղամարդ Նախագահի վերաբերյալ, քանզի նա իմ կարծիքով հիանալի նախագահ է եւ նրա վարած սառը քաղաքականությունը ճիշտ այն է, ինչից խուսափում են հենց մեր թշնամիները։

Հարգանքս,
Հակոբ Գեւորգյան
Image

(Reply to this) (Thread)

Հարգելի Հ. Գևորգյան
[info]gavareci
2006-10-03 09:34 am UTC (link)
Նախ շնորհակալություն Ձեր արձագանքի համար, երկրորդը` անպայման պատասխանեմ Ձեր երկտողին:
Դուք նշում եք, որ ՀՀ քաղաքացի եք և ապրում եք դրսում, որ Ձեզ համար հավասար է հայրենիքին: Չգիտեմ երբ եք գնացել և ինչպիսի ինֆորմացիա ունեք, իմացեք, որ մեր ռազմավարական ընկեր ռուսաստանը, ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, աշխարհի բոլոր երկրներին զիջեց միլիարդավոր դոլլարի պարտքեր, իսկ Հայաստանից խլեց մեր հիմնական գործարանները և էներգակիրները, այդ թվում Հրազդանի Ջեկը և 5-րդ բլոկը: Իսկ Ձեր հարցը, թե այն փտում էւ թե կգործեր, այլ թեմա է… Նորից եմ կրկնում, այդ միակ մտահոգ նախագահը հանրապետության ստրատեգիկ կառույցները հանցնել է պարտքի դիմաց:
Դուք ճիշտ եք նաև մտահոգ նախագահի վարած սառը քազաքականության վերաբերյալ, որը երկիրը մեկուսացրել է ողջ աշխարհից…
Հիմա հարց Ձեզ: Մի թե մեզ միակ տղամարդ է պետք, թե բազում, որ կարողանանք երկիրը հանել այս վիճակից?

(Reply to this) (Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…