Home
gavareci
January 1st, 1996 
10:21 pm - Հայաստանի ապագան
ՀՀ ամրապնդման առաջին և հիմանական խնդիրը հայրենադարձության խնդիրն է պետական ամենաբարձր մակարդակով և նրանց տեղավորումը ազատագրված և լքված սահմանային բնակավայրերում:

Ինչ է անհրաժեշտ.
Առաջինը՝
•խոշոր վարկային ծրագրեր տնաշինության, բիզնեսի զարգացման, նորմալ ապրելապայմանների ստեղծման համար, որպեսզի նոր բնակվողները և վերաբնակվողները իրենց զգան հողի տերեր և ունենան հայրենիքում ապահով ապրելու երաշխիք
•հարկավոր է Հայաստանի քրեական օրենսգրքում մտցնել ակսորելու մասին հոդված... Հասարակությանը ոչ մեծ վտանգ պարունակող հանցանք կատարածներին ակսորել ազատագրված տարացքներ ազատ աքսորյալի կարգավիճակով...
•օքտագործել արցախահայության հայրերի և պապերի կամքը, ետ կանչեն իրենց աշխարհասպյուռ որդիներին: Ադրբեջանից բոլոր փախստականները իրենց ծնունդով գրեթե արցախցի են: Նրանց վերադարձնել իրենց պապական երկիրը
•հարկային արտոնությունների շնորհիվ ներգրավել մասնագետների՝ մանկավարժներ, բժիշկներ և այլն
•վերջ տալ Արցախից չհիմնավորված մարդկային արտահոսքին: Յուրաքանչյուր դուրս եկող իր հետ Արցախից հեռացնում է առնվազը 10 մարդ

Երկրորդը՝
• ՀՀ ամրապնդման համար քաղաքացիական հասարակության ստեղծումն է: Ինչ պատկեր ունենք մենք՝ համատարած շուկաներ 1-500 մարդ աշխատատեղերով, որոնք դառնալով այսպես կոչված արևտրականներ, ձերք են բերում արևտրականի հոգեբանություն: Իսկ մենք լավ գիտենք, որ արևտրականները չունեն հայրենիքի մեծ զքացողություն և նրանցից քաղաքացիական հասարակություն չես կառուցի: ՈՒստի անհրաժեշտ է զարգացնել մանր և միջին արտադրական ձեռնարկություններ, որտեղ որ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն

Երրորդը՝
• Անհրաժեշտ պայմաններից է նաև կարճ ժամանակահատվածում միաձուլել նույնատիպ գաղափարախոսությունով կուսակցությունները, քանի որ նրանց շատացումը, պառակտումը կամ բաժանումը նոր կուսակցությունների այս փոքրիկ ազգի համար պառակտման անհադուրժողականության մթնոլորտ է ստեղծում, որի մեջ մեծ վտանգ կա...

Սրանց փոխարեն ազգը զբաղված է ճառ ասելով, միջազգային ամպագորգոռ սիմպոզիումներով, համաժողովներով, ասուլիսներով, համագումարներով և մի շարք միջազգային փողեր լվանալու գործունեությամբ... Այդ ճարողներին կոնկրետ առաջարկում եմ՝ վեր կենանք և գնանք Արցախ կամ սահմանային բնակավայրեր, հիմնադրենք մի նոր բնակավայր և զբաղվենք ճարասանությամբ... Թե չէ թողել ենք զանգ կախելը ճառ ենք ասում:

1996թ.
This page was loaded May 19th 2008, 3:51 pm GMT.