| Սիրելի հայ ժողովուրդ, հարգելի պատգամավորներ, հյուրեր, հրավիրվածներ: Ես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում կազմակերպության նպատակներից առաջնային և հիմնական խնդրի վրա` այն է, ազգովի տեր կանգնենք մեր նվաճումներին և գալիք սերունդներին փոխանցենք հզոր, կայացած ու նպատակներ հետապնդող անկախ Հայաստան:
Այսօր ինչու է առաջանում այս հարցը, տեր կանգնել մեր նվաճումներին /ի նկատի ունեմ անկախությունը և մեր ազատագրված տարածքները/: Շատ պարզ և բացատրելի պատճառներով, որովհետև տարածքների ազատագրումից անմիջապես հետո մեր հայ քաղաքական գործիչների մեղքով այն մշտապես գտնվում է կորցնելու վտագի առաջ:
Մեկնաբանեմ ասածիս իմաստը: Դրա համար մի փոքր ետ գնանք դեպի ազգային զարթոնքի սկիզբը: ԽՍՀՄ-իփլուզման «հոտը» առնելով հայ ժողովուրդը համախմբվեց, որպեսզի չմնա այդ փլուզման «քարերի և փոշիների տակ», միաժամանակ կարողանա օգտվել այդ փլուզումից Հայաստանը անկախացնել գոնե 1918թ. սահմաններով` այն է, Արցախով և Նախիջևանով /այս թեման առանձին թեմա է/:
Շարժման սկիզբը և նրա ընթացքը խոստումնալից էին և բարեհաջող մեր նպատակների իրականացման համար: Կար ամենակրևորը` ժողովրդի մեծ հավատը իր սեփական ուժերի նկատմամբ և անպայման ազատ ու անկախ ապրելու ձգտումը:
Եվ ահա այս ամենահզոր գրավչականների առկայության պայմաններում հայ ժողովուրդը համախմբվեց իր նպատակների և իղձերի կատարման շուրջը, որը կարծես թե շատ լավ էլ ստացվեց: Հայրենիքի ազատագրման շարժմանը լծվեծ ողջ հայ ժողովուրդը, այստեղ հասկանալ ամբողջ աշխարհի հայ ժողովուրդը և ոչ թե միայն սոցիալիստական Հայաստանի հայերը:
Պատմության այդ ժամանակահատվածը գործում էր ի հոգուտ հայ ժողովրդի: Մեզ մնում էր միայն ազգանվեր գործերով, ազգայինին առաջնություն տալով, նեղ անձնականից օգտվելով ազգի համախմբվածությոնից, հասնել մեր նպատակների իրականացմանը: Եվ ահա այս իմ ազգին բարենպաստ ժամանակահատվածում, երբ ազգի կամ ազգաբնակչության հիմնական մասը զբաղված էր մեր խնդիրների լուծումով, մարդկային առանձին խմբեր, ունենալով նեղ անձնական խնդիրներ /կամ ծառայելով այլ ուժերի/, օգտվելով ազնիվ նպատակներին ուղղված ժողովրդի նվիրվածությունից, ստեղծեցին կուսակցություն և խաբելով ժողովրդին եկան իշխանության ու անտեսեցին սուրբ պայքարի նպատակները...
Նախօրոք ունենալով հարստացման անհագուրտ տենչ, չհասկանալով այն պատմական առաքելությունը, որ աստված տվել էր իրենց ու օգտվելով անպատժելիության ու անպատասխանատվության «հարմար» պահից, սկսեցին իրենց սև գործը` թալան , թալան մինչև վերջ...
Եվ որպեսզի կարողանան այսպես կոչված «վայելեն», անհրաժեշտ էր ժողովրդի ուշադրությունը շեղել և նրանց անընդհատ պահել լարված վիճակի մեջ: Այս վիճակը ստեղծել կարող էր միայն ձգձգվող պատերամը և անօրոշ խաղաղությունը: Սակայն հայ ժողովրդի հուշկու միասնական բռունցքը զենքի միջոցով վերջ տվեց պատերազմին և ազատագրեց պատմական հողերի մի որոշ մաս:Այստեղ երկիրը ղեկավարողներին մնում էր երկրորդ ճանապարհը, այն է՝ անկայուն խաղաղությունը: Այստեղ ևս նրանք գտան ճանապարհը: ՈՒնենալով փայլուն հաղթանակներ, հզոր բանակ, հանկարծ սկսեցին աշխարհով մեկ նվնվալ, թե մենք թույլ ենք, ինչպես ենք համարձակվում «ուժեղից» հող գրավել և առաջ քաշեցին այսպես կոճված Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տխրահրչակ թեզը, որից առ այսօր միայն տուժում ենք:
Այս սխալը և մնացած այլ սխալները ճշտելու և շտկելու միակ ճանապարհը այս աջաբ սանդալը եփողներին երկրի ղեկավարման ղեկից հեռացնելն է: Այսօր և մինչև այսօր այդ վեցը թե տասնվեցը Արցախի հարցում միասնական կարցիք չեն ունեցել և չունեն, որը և բերելու է հարցը ի վնաս Հայաստանի լուծմանը...
Որպեսզի ասածս մերկապարանոց և միայն խոքերի տեսք չստանա պարտավոր եմ հիմնավորել...
Մենք գտնում ենք, որ Արցախյան հաղթանակից, հողերի որոշ մասերի ազատագումից հետո հայ ժողովուրդի Արցաղի հարցը և խնդիրը պետք է լիներ միայն և միայն այդ տարածքների վերաբնակեցումը և տնտեսական զարգացումը /այս ծրագրի համար կա մանրամասն ծրագիր/: Իսկ թե Ադրբեջանը կամ այսպես կոչված միջազգային հանրությունը ինչ կասեր կամ ինչ կպահանջեր ըստ այնմ էլ կպատասխանենք…
Այստեղ նստածները և ամբողջ հայ ժողովուրդը անմիջապես կսկսի հարցնել` ինչ է այդ պարզ ճշմարտությունը մեր ղեկավարները չէին հասկանում: Պատասխանեմ` միանշանակ հասկանում էին, և դա էր դժբախտությունը, որ նրանք հասկանում էին այդ պարզ ճշմարտությունը ու դիտմամբ, այսինք անձնական հարստացումը վեր դասելով հայ ժողովրդի նպատակներից նրանք և աշխարհում իրենց նման միլիոնավորները, ստեղծեցին խաղաղ կարգավորման թեզը, որպեսզի ժողովրդին շեղեն իր բուն նպատակից: Այն է` երկիրը կառուցալու և շենացնելու ճանապարհից, ամեն օր, գիշեր ցերեկ նրա գլխին կախելով պատերազմի վտանգը, որպեսզի թալանեն նախ սեփական ժողովրդին /վկան` այսօրվա դատարկ ձեռնարկություններն են, գործարանները, ֆաբրիկաները, պահեստները, գոմերը և այլն և այլն/ ապա իրենց համախոհների հետ միջազգային վարկերը /վկան` մոտ մեկ միլիարդ դոլլար/ և վերջապես, խոշոր թալանը, ԱՄՆ-ի օգնությունը, մոտ յոթ հարյուր միլիոն դոլար, որից մի քանի կոպեկ կամ տասնհինգ լինտր նաֆթ, կամ նեխած ոսպ, կամ ոչլոտված բրիձ, կամ ժամկետանց կաթի փոշի, տալով ժողովրդին ապացուցում էին իբր թե օգնությունը բախշվում է:
Ահա այն բուն խնդիրը և նպատակը, որ այսօր փաթաթել են մեր վզին: Նորից եմ կրկնում, հախթանակ տարած ժողովրդին պարտադրում են ծնկի գալ ինչ որ համանախագահների առաջ: Բա սա աբսուրդ չի… Չունենալով պետական հստակ ծրագիր ազգային ազատագրական պայքարում զոհված, վիրավորված մասնակից ազատամարտիկների նկատմամբ ստեղծել են քաոսային վիճակ, կորցնելով ժողորդի հավատը պետության վերաբերյալ: Ինչպես վերևում նշվեց, որ ազգային ազատագրական պայքարին մասնակցել է ամբողջ /համայն/ հայ ժողովուրդը և ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, կամ պախարակելու, կամ թերագնահատելու դիմացինի արարքը: Պետությունը իր օրենքների սահմաններում, պետական պաշտպանության տակ պետք է վերցնի նախ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաջորդը` վիրավորներին և նրանց ընտանիքին և հետո միայն մասնակիցներին, որպեսզի մարդիկ հայրենիքի պաշտպանության համար միշտ լինեն պատրաստ: Այս քայլը մեր ղեկաարությունը հասկանում է, բայց չի կազմակերպում, համապատասխան օրենքներ չի ընդունում, որպեսզի հասարակության անդամներին հանի իրար դեմ: Իսկ իրենք օգտվելով այդ վիճակից նորից կատարեն իրենց սև գործը` թալանը…
1997թ. |