| Եթե մեր սիրելի Սիլվա Կապուտիկյանը չի իմանում ում դիմի և հասցեատիրոջը չգիտի, ես գիտեմ: Պետք է դիմել մեր ժողովրդին, մեր շարժիչ ուժին և մեր գոյատևման հիմանակն աղբյուրին: Բայց մի կարևոր բացառությամբ և անհրաժեշտ պայմանով` ժողովրդին չխաբել և թյուրիմացության մեջ չգցել նրան և ինչպես ցույց է տալիս գործողությունների ընթաղգը, ժողովրդին չթողնել անելանելի վիճակում, ինչպես անհովիվ "գառներին":
Ես չեմ ուզում մեր ժողովրդի պատմությունը և նրա նշանակությունը մեծաբանել, քանզի հայ ժողովուրդը իր պատմությունը լավ գիտի: Բայց ահա այդ պատմությունից և ոչ մի ժամանակաշրջանում դասեր չենք քաղում: Հայ ժողովրդի, ներողություն ոչ թե ժողովրդի այլ ազգի, ճակատագրական պահեր են հանդիսացել 451թ. և 1918թ. իրենց նախորդող ժամանակաշրջաններով հանդերձ: Այդ ճակատագրական պահերին պետք է համադրել նաև 1988թ.: Եվ եթե այդ ճակատագարակ պահերին ազգապահպանման և ազգագոյատևման վճռական սատարը եղավ մեր ժողովուրդը, ուստի այսօր մենք մեր հույսը պետք է կապենք միայն մեր ազնիվ, աշխատող ժողովրդի հետ, որը ընդունակ է ամեն ինչի, երբ նրա գոյատևմանը և արժանապատվությանը վտանգ է սպառնում:
Հիմնական հարցը, որ ես առաջ եմ քաշում այն է, որ հենց այս ժողովրդին պետք է ճիշտ ճանապարհով տանել:
Մենք պետք է հասկանանք, որ ղեկավարելը աշխատանքներից ամենա ծանրն է, ամենատաժանակիրը, ամենապատասխանատուն, եթե դուք ազնվորեն ծառայում եք հայ ժողովրդին և ազգին: Իսկ եթե դուք ուզում եք փոխարինել մեր նախկին կարգադրող, բայց պատասխանատվություն չզգացող ղեկավարներին, նշանակում է շահագործման մեկ խավը փոխարինում է մեկ այլ, նոր, կատարելագործված բյուրոկրակտներով, որոնք ազգային ազնիվ զգացմունքները, ժողովրդի ճակատագիրը ուզում են հարմարացնել իրենց ինչ-որ ժամանակ չիրականացված երազանքներին:
Իմ ժողովուրդ, ես գործի մարդ եմ և սիրում եմ առարկաները կոչել իր անունով: ՈՒրեմն հիմա ես պարտավոր եմ խոսել փաստերով:
Հրաբխային լավայի պես մեզ վրա թափվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունը մայր հայրենիքին` իր մարմնին վերամիավորվելու ցանկությունը: Դա 1988թ. փետրվարի 20-ին էր:Այդ օրից և այդ ժամից հետո 70 տարի քնած հայ ժողովուրդըկարծես թե դուրս եկավ նիրհից և հիշեց, որ մենք մի ազգ ենք և մեր հայրենիքը ծվատվել է ՍՍՀՄ-ի վայ ղեկավարների կողմից, խեղաթյուրելով ճշմարտության բոլոր նորմերը:
Այս որոշիչ օրերին Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մի դիրք բռնեց, որը ոչ մի կերպ չես կարող որակել հայ ազգի կենսական շահերի պաշտպանության տեսանկյունից: "Զգուշությունը և սթափությունը" որը ցուցաբերեց հանրապետության ղեկավարությունը, տվյալ դեպքում բացահայտ կերպով չարդարացրեց:
Իսկ ահա զարթոնքի այդ օրերին, ինչպես ես կվորակեի, ժողովրդի ազնիվ մղումներից և վերակառուցման գործին գործուն միջամտություն տալու ցանկությունից օգտվեցին մի խումբ ընկերներ, որոնք ազգի և ժողովրդի առջև դեռևս վաստակ չունեն և նրան ղեկավարելու փորձ չունեն:
Շատ հանգիստ է բերանացի գոռալ դեմոկրատիա, բայց այն իրագործելը շատ ու շատ դժվար է: Դժվար է առավել ևս այն պատճառով, քանի որ նրա էությունը մենք դեռ լրիվ չենք հասկացել:
Չշեղվենք հիմանակ հարցից` Ղարաբաղի ժողովրդի դիմումից: Ինչպես նշեցի վերեևում, ի հայտ եկած նորաթուղ ղեկավարությունը Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջի հարցը անվանեց վերակառուցման և դեմոկրատիայի ամենակարևոր օղակ: Ինչպես ցույց տվեցին նրանց հետագա գործողությունները, նրանք ընկան գործերի և մտքերի մի լաբիրինթոս, որից ի հարկե չեն կարողանում դուրս գալ:
Մեր ազգի նշանավոր, ճահանչված, ազգի հանդեպ ծառայություն ունեղոց, հայրենասեր, ազգասեր, սթափ դատող մարդկանղ զգուշացումները, գործելու կոնկրետ ծրագերը կարծես թե չէր բավարարում մեր այս շարժման անճարակ ղեկավարներին: Եվ նրանք թողած հիմնականը` Ղարաբաղի մարզի ժողովրդի պահանջը /ես այս պահանջը հաճախակի եմ նշում, որպեսզի հայ ազգի մեջ տպավորվի հարցի հիմնական և միայն լինելը/, այդ պահանջի դրականորեն և առանց վտանգավոր ու անցանկալի հետևանքներով լուծելու ուղիները, սկսեցին իրենց քիթը խոթել իրենց չվերաբերվող հարցերի մեջ, որը սկզբնական շրջանում ժողովրդի կողմից ստացավ որոշակի աջակցություն: Բայց հետագայում այնուամենայնիվ բերեց խորը հիասթափություն և հավատի կորուստ շարժման ղեկավարության հանդեպ վերջնական և լիակատար հաղթանակի հասցնելու նրա ընդունակության և կարողության նկատմամբ:
Արդեն հարյուր օրից ավելի է, որ ականջներումս հնչում է միլիոնից ավելի ժողովրդի միասնական վանկարկումը` Մեծ Հայք /ժամանակակից ուտոպիյա Զ.Բալայանի գլխավորությամբ, որը չգիտի թե ազգի ճակատագրի և նրա գոյատևման հարցին ինչպես են մոտենում և ինչպես են վերլուծում իրադարձութունների ընթացքը/:
Հայ ժողովուրդ, ես ձեզ դիմում եմ հետևյալ ճշմարտության համար: Այսօր մենք պետք է լավ հասկականք, որ Ղարաբաղի ժողովրդի պահանջը կատարելու համար հարկավոր են գործնական քայլեր, բայց այս քայլերը պետք նպատակամղված լինեն միայն և միայն Ղարաբաղի ժողովրդի պահանջի ուղղությամբ, առանց մասնակի շեղումների:
Այսօրվա հրամայականն է, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի արտահերթ նստաշրջան կամ ծայրահեղ դեպքում` հունիսի 15-ի նստաշրջանի օրակարգում անվիճելիորեն մտցնել Ղարաբաղի մարզի ժողովրդի դիմումի քննարկման հարցը և տալ միայն ու միայն դրական պատասխան:
Երկրորդ հրամայական պահանջն է, որ այսօր և ընդհանրապես ժողովուրդը պարտավոր է իր ազգի հարցերով զբաղվող և ազգը ղեկավարող մարդկանց ընտրի այնպիսիներին, որոնք ազգայինը և ազգի շահերը վեր են դասում ամեն ինչից` ընդհուպ անձնականից:
Երրորդ հրամայականը, մեր գործողությունների նպատակամղվածությունն է: Մեր գործողությունները պետք է համաձայնեցնել Ղարաբաղի ժողովրդի, ես կրկնում, ժողովրդի պահանջի հետ, քանզի հարցը բարձրացվել է նրանց կողմից և դեռ նրանք մեզ միացած չեն /թե չէ ժողովուրդը սննդամթերք է հավաքում, իսկ Ղարաբաղից պատասպանում են որ իրենց պետք ճէ, ըստ Ս.Հ. թերթի/:
Չորրորդ հրամայականը` Հայ ժողովուրդ, ինչպես ղարաբաղցիներն են մատնանշում և գործով ապացուցում, որ հետդարձի ճանապարհ չկա, այդ նույնը մեզ է վերաբերվում: Մեր արդար հարցի լուծմանը, նրա ճիշտ լուծմանը կնպաստի միայն մեր միասնությունը, համախբվվածությունը մեկ նպատակի, այն է` Լեռնայի Ղարաբաղը, ՈՒտիքը, Նախիջևանը Հայաստանին միացնելու նպատակին ծառայելը: Դժվարին, բայց իրագործելի խնիր է այս խնդիրը:
ՈՒրեմն խնդրում եմ ձեզ, թողնել բոլոր տեսակի անձնական, փառասիրական և նման մակդիրներով գործողությունները, դառնալ մեկ միասնական բռունցք և լծվել խնդրի լուծմանը, որպեսզի հետագա սերունդները նախ ունենան լավ դաս միախմբվելու և գոյատևելու և մեզանից ստանան ոչ թե անջատ-անջատ հայկական մարզեր, այլ միասնական մի պետություն: Փնտրում ենք լավագույն "Զորահրամանատար" այս պայքարը ղեկավարելու համար:
01.06.1988թ. |