| 1988թ. - ազգային ազատագրական շարժում: Շարժում, որին զենք և զինամթերք էր հարկավոր, որի համար պահանջվում էր մեծ գումարներ: Պարզից պարզ էր, որ անհատական կամ խմբակային նվիրատվությունները կամ պետական ռեկետը չէր կարող ապահովել այդ գումարների ապահովումը:
Անհրաժեշտությունից և պահանջից ելնելով պետք է ստեղծվեր համահայկական հիմնադրամ, որին մուծումներ պետք է կատարեին աշխարհասփյուռ հայությունը:
Եվ այս գործը իրականություն դարձավ Հայաստանի անկախացումից հետո և հայերի բաղձանքը իրականություն դարձավ ու նրանք կամավոր սկսեցին մուծումներ կատարել ով ինչքան կարող էր: Ստեղծվեց հոգեբարձուների խորհուրդ, նշանակվեց գործադիր տնօրեն իր աշխատակազմով:
Բայց ցավոք շատ շուտ ժողովրդի հավատը այս բնագավառում նույնպես մեծ կորուստ տվեց և ժողովուրդը սկսեց կամավոր մուծումներից: Դրա վառ ապացույցը Ստեփանակերտ-Երևան-Լոս-Անժելես մարաթոնն էր:
Այն շշուկները, թե հիմնադրամի միջոցները փոշիացվում է նրա տնօրենի ու նրան հովանավորողների կողմից, ոչ հերքվեց կառավարության ու նախագահի կողմից և ոչ էլ հակառակը ապացուցվեց: Միայն հրատարակվեցին հավատ չներշնչող թվեր:
Իմ մտորումների հավաստի հիմնավորումն է Ռ.Հովհաննիսյանի հրաժարականը: Հրաժարական, որը պետք է բացատրել նրանով, որ այդ մարդը ցանկացել է իմանալ թե ժողովրդից հավաքաց փողերը որտեղ են ծախսվել և ինչ նպատակի: Պարզ ու թափանցիկից էլ ակնհայտ է, որ նրան թույլ չեն տվել այսպես կոչված խորանալուն, քանի որ պարզ կդառնա թալանածը և ովքեր են այդ թալանողները: Րաֆֆուն համոզում էին, որ եթե նա բացահայտի այդ թալանը, ապա ժողովուրդը կհրաժարվի այդ մուծումներից: Իսկ մենք և երևի նա էլ ապացուցում ենք հակառակը: Եթե ճշմարտությունը ասենք և պատժենք թալանողներին ապա ժողովուրդը նոր հավատով կսկսի մուծումներ:
17.09.1998թ. |