Home
gavareci
December 16th, 2002 
08:30 pm - Ինչ է սա
Առավոտյան ժամը 12-ին դռան զանգը հնչեց: Բացեցի: Փոստատարը՝ բարեհամբյուր մի տիկին, քաղաքավարի հարցրեց. «Սա է Գեւորգյանների բնակարանը», «Այո»: «Դուք նամակ ունեք, խնդրեմ վերցրեք»: Վերցնում եմ նամակը, այն բացված ւ կրկին փակված է: Ակամա հարց, «Տիկիկն, ինչու է նամակը բացվել ւ ով է այն բացել»: «Ճիշտ է ընկեր ջան այն բացել ւ փակել են մեր կայարանի հատուկ ծառայությունից, ահա նրանց ուղանկյուն կնիքը»: Իմ հարցին, թե ինքը որտեղից գիտի, որ նամակը կայարանի ծառայությունն է բացել, նա պատասխանում է. «Ահա նրանց կնիքը»: Ես հասկանալով, որ այս կինը ոչինչից տեղյակ չի, շնորհակալություն եմ հայտնում նրան ւ վերցնելով բացված-փակված նամակը ու ցանկանում կնիքից հասկանալ այդ կազմակերպության ով կամ ինչ լինելը: Բայց ավաղ այնտեղ միայն անհասկանալի հիոլոգրիֆներ են...

Երկար ժամանակ ինձ տանջել է այն հարցը, թե ինչպես սեփական պետությունը իր իսկ սեփական ժողովրդին դարձրել է գաղթական: Մինչեւ 2000թ. սեփական մաշկի վրա չզգալով այս դաժան ճշմարտության անտանելի բեռը, հոգուս խորքում քննադատում էի գնացողներին: Սակայն դստերս հայրենիքից բացակայելը և այս ու նման օրինախախտումները նորից ապացուցում են, որ հայրենիքը հիմնականում լքում են ՀՀ այսպես կոչված ախպեր-ընկերավարի ղեկավարումից, գործից անտեղյակ չինովնիկների կամակատարումներից, օրենքի ոչ թե կիրառումից այլ նրա իրենց ուզած ձեւի կիրառումից:

Դե ինչպես բացատրես այս երկրի չինովնիկներին /նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նախարարներ ւ մինչեւ վերջին տեսուչ/, որ մեր հաշվին, այսինքն մեր վճարած հարկերի հաշվին ապրողներ, դուք մեզ հետ այսպես վարվելու իրավունք չունեք: Մենք ձեզ չենք հագցնում, կերակրում, պահպանում, որ դուք մեզ մեր հայրենիքից հեռացնեք...

Երկրի նախագահ ւ ԱԱՆ-ուն, նամակով երկիր չես կարող քանդել, նամակով միայն կարոտը, թախիծը, վերադարնալու բաղձանքն են արտահայտում: Երկիրը դուք եք քանդում ձեր կեցվածքով ւ արարքներով ւ ձեզ համար անհասանելի այլ կապի միջոցները ւ ոչ թե նամակակապը:

Ըստ սահամնադրության ես համարվում եմ յուրախանչյուր ոք ւ պահանջում եմ ՀՀ սահմանադրությունով ինձ տրված իրավունքները պաշտպանել, հատկապես երկրորդ գլխի բոլոր հոդվածներով: Ով պիտի պատասխանի ինչու է իմ դստրիկի հոքու գաղտնիքը կարդացվել...

Ինչ է սա...
ԱԱՆ, թե նամակներ ընթերցող նախարարություն...
Թե իրենց անգրագիտության ձերքը կրակը ընկած չինովնիկներ
Թե իրենց դերն ու նշանակությունը չհասկացողների բանակ
Թե ժամանակակից կապից ոչինչ չհասկացող հավաքածու

16.01.2002թ.
This page was loaded May 19th 2008, 3:51 pm GMT.