Home
gavareci
November 30th, 2006 
05:23 pm - Պետություն ենք կառուցում
2003թ. Հունիսին անկախ Հայաստանը բաժանելով 4 մասի` նախագահ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, յուրաքանչյուր մաս կամ թիմ մյուսներին վախեցնում էր, թե եթե իր ասածով չլինի իրենք կդառնան ընդդիմություն:

Առաջինը այսպիսի հայտարարություն արեց վարչապետը, պատասխանելով այն հարցին.»Եթե ձեզ ազատեն վարչապետի պաշտոնից, ինչ կանեք», անմիջապես պատասխան.»Ոչ ավել, ոչ պակաս, կդառնամ ընդդիմություն»: Իհարկե նրան չհանեցին և դա եղավ միայն հայտարարություն: 2006թ. ՕԵԿ-ը դուրս եկավ կոոլիցիայից և իրեն հայտարարեց ընդդիմություն:

Եվ ահա հերթը ՀՅԴ-ն է, որտեղ Ա.Ռոստոմյանի հայտարարում է, թե, եթե այսպես կոչված Ղարաբաղի հարցը ըստ իրենց սցենարի չլուծվի, իրենք կդառնան ընդդիմություն... Դե այսպես էլ ապրում ենք, այսպես էլ երկիր կառուցում:

Հարգարժան դաշնակներ, սիրելի ընկերներ, այն որ բանտերից դուրս գալու համար սատարեցիք Ռ.Ք.-ին, դուք չգիտեիք, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը արհեստածին է և մենք այն ճիշտ լուծման ուղու վրա չէինք դրել դեռևս 1994թ հետո: Դուք չէիք տեսնում Ղարաբաղի դատարկումը և ազատագրված տարածքների անապատացումը: Դուք չէիք տեսնում, որ Ղարաբաղը, որպես հակամարտող կողմ դուրս է մնում գործընթացից... Դուք կույր էիք, չէիք տեսնում, որ այս մարդկանց նպատակը սեփական ժողովրդին թալանելը և ստրկացնելն է, թե կուրորեն հետևելով նրան, Ռ.Ք.-ին, երկիրը հասցրել եք վտանգավոր գծին և հիմա նոր եք գլխի ընկել: ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարություններին գրկաբաց համաձայն հայոց այրերը /նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, Պ նախարար և այսպես կոչված իրենց քաղաքական գործիչներ հորջորջող բազմաթիվ այրեր/ համաձայն են և տարածքների վերադարձին և որի պատճառ հետևանքային կապով Ղարաբաղի կորստին...

Ընկեր դաշնակներ եթե միայն այսօր է ձեզ անհանգստացնում ձեր և մեր ընկերների հոգիները, դուք 8 տարի այդ հոգիներին այնպիսի ցավ եք պատճառել, որ նրանք վերևից ձեզ չեն ների... Դուք նպաստել և աջակցել եք այս վիճակին Հայրենիքը հասցնելուն... Եթե ընդդիմադիր էլ դառնաք դուք և ձեր վերընշված ընկերները միևնույն է պատասխան եք տալու ազգին:

Թե չէ ինչ է ստացվում` երկիրը թալանում, իբրև թե ղեկավարում, պետությունը մեկուսացնում, արտագաղթը շատացնում, ժողովրդին հասցնում կրիտիկական վիճակի և հանկարծ հիշում, որ 8 տարի սխալվել ենք: Ասել ենք մի բան, կատարել մեկ այլ, կամ լրիվ հակառակ բան... Բա եղավ, այս ինչ զղջում է, ուր եք լքում նավը...

30 նոյեմբեր 2006թ.
This page was loaded May 19th 2008, 3:50 pm GMT.