Home
gavareci
February 19th, 2008 
08:24 pm - Ընդամենը 20 տարում
1988 թ փետրվարի 19
Երևանում (Աբովյանից) էկոլոգիական հանրահավաք
1988 թ փետրվարի 20
Ազգային ազատագրական պայքարի սկիզբ, Արցախի ինքնորոշման իրավունքի միջոցով… (ազգովի պատրաստ չէինք)…
1990 թ մայիսի 20
ՀԽՍՀ գերագույն խորհրդի ընտրություն: Մասնակցում է ողջ ժողովուրդը: Կարգախոսը` ազատվել կոմունիստներից, ընտրվում է 95% ԳԽ կոմունիստներից: Հետագայում կոմունիստներերը կաշեփոխվում են և պաշտպանում են ՀՀՇ-ականներին, որոնք նույնպես կոմունիստ էին
1991 թ
ՀՀ նախագահի ընտրություն: Խամ ու անտեղյակ ժողովուրդը ընտրում է մեզ անհայտ, իրականում չճանաչված Լ.Տ.Պ-ին...
1995 թ հուլիս
ԱԺ և սահմանադրության ընտրություններ: Սկիզբ է դրվում ընտրությունները կեղծելով հասնել և պահպանել իշխանությունը: Ստիպում են ընդունել չնդունված սահմանադրությունը
1996 թ
ՀՀ նախագահի ընտրություն: Կարգախոսը` ազատվել Լ.Տ.Պ-ից: Ժողովուրդը ստիպված ընդունում է Վ.Մանուկյանին, իսկ վարչապարատը (տվյալ պահին Վ.Սարգսյան, Վ.Սիրադեղյան, Ս.Սարգսյան) իր կեղծիքներով հաստատում է Լ.Տ.Պ-ին և առաջ քաշում “մեր դեմ խաղ չկա”
1998 թ փետրվարի 3
Կեղծիքներով «ընտրված» Լ.Տ.Պ-ը չորսի ճնշման տակ հրաժարական է տալիս
1998 թ մարտ
Ժողովրդին անճանաչ Ռ.Ք. (խաղտելով չնդունված սահմանադրությունը) պետական կեղծող մեքենայի օգնությամբ ձայները խլում է Կ.Դ-ից և Հայաստանում հաստատում է վախի մթնոլորտ, որը հետագայում պետք է դառնա երկրի ճորտացման ու ստրկացման նախապայմանը, մեկ ընդ միշտ ջարդելով 1988թ հավատի ու պայքարի ազատ ու անկախ ապրելու հիասքանչ զարթոնքը
1997 թ հոկտեմբերի 27
Սեփական ձեռքերով երկրի գլխատում: ԱԺ-ի սպանդի մասին է խոսքը
2003 թ փետրվար
Կրկնվում է 1998թ ՀՀ նախագահի ընտրության մեթոդները, ավելացնելով ստորաքարշությունը, ծախվելը, դավաճանելը, որոնք տիպիկ ճորտատիրական կարգերի երևույթներ են, որոնց հիմքերը դրվել 1996-98թթ ընտրությունների ժամանակ
2005 թ նորյեմբերի 27
Հայաստանում հիմք է դրվում մի նոր արտասովոր երևույթի` հոգիների ընտրություն... Ժողովուրդը բացարձակ բոյկոտում է սահմանադրության նախագծի ընդունումը (այս բոյկոտը ուզում էին սեփականաշնորհել վայ ընդիմադիրները): Թվանկարչությունը դառնում է մրցակցություն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար... Անդամներ, որ ցանկացած պահի պատրաստ են ծախվելու...
2007 թ մայիս
ԱԺ-ի ընտրություններում արդեն գործում է ճորտատիրական կարգը... «Տերերը» կարգադրում են, ճորտերը նկարում... Շարունակվում է խորանալ նկարչությունը... Վկա` ժառանգության հայտնվելը ԱԺ-ում
2008 թ փետրվար
ՈՒղիղ 20 տարի անց Հայաստանում իշխում է ճորտատիրությունը Եվրոպական դեմոկրատիայի շղարշով պատված... Այս ընտրությունը վերջնականապես ապացուցեց, որ կուսակցությունները աղբանոցի պիտանի ապրանք են, իսկ ժողովուրդը, այստեղ խալխը, (Հ.Թումանյան) հասել է իր «չակերտավոր նպատակին» ստրուկի ու ճորտի կարգավիճակին... Ազատ չծնվածը չի կարող ազատ ապրել: Մի փոր հաց տուր տեր, այնուհետև ինչ ուզում ես ինձ հետ արա... Վայ քեզ ազգ, վայ քեզ Գ.Նժդեհ, վայ քեզ Ջիվանի, վայ քեզ Րաֆֆի, վայ քեզ Մեծն Հ.Թումանյան...


Հ.Գ. Բա ուր մնացին պետակաշինությունը, բա ուր մնացին ազգային նպատակները: Դուք երբևիցե տեսել եք ստրուկներով և ճորտերով մեծ նպատակներ իրականանան:
This page was loaded May 14th 2008, 7:11 am GMT.