gavareci ([info]gavareci) wrote,
@ 2004-03-23 14:20:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Նամակներ արխիվից

Այս ու՞ր ենք գնում
Եթե իրերը րիենց անուններվ կոչենք, պարտավոր ենք Հայաստանի Հանրապետության անունը փոխել և անվանել Փոխնախարարների և խորհրդականների հանրապետություն: Այ ղեկավարներ. ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, դուք երբևիցէ կարող եք մտածել, որ այս մի թիզ հողի և մի բուռ ժողովրդի համար արդյոք դժվար չէ պահել այսքան փոխնախարարներ և խորհրդականներ… Ի՞նչ է, հանրապետությունը ձեր սեփական բոստանն է, որ տեղից վեր ելնողին նշանակում եք կամ փոխնախարար, կամ խորհրդական…Սթափվեք, մենք, հարկատուներս, նրա համար չենք, որ մեր փողերը այսպես փոշիացնեք: Երկիրը ղեկավարելու փոխարեն ձեզ քծնողներին ու ծանոթներին տեղավորում եք անշառ գործի (ոչինչ չանելով, ժողովրդի հաշվին կերակրվելով): Ամոթ է…

23.03.2004թ



Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…