gavareci ([info]gavareci) wrote,
@ 1990-05-01 13:08:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Նամակներ արխիվից

Հանուն անկախության
Հայրենակիցներ, այժմ մոդայիկ է դարձել, թե մենք ապրում ենք ամենածանր ժամանակներում:

Ես այդպես չէի ասի, քանզի ամեն մի սերունդ ապրել, ապրում և կապրի իր լավ և ամենածանր ժամանակահատվածը: Եթե հարցնելու լինենք Հայկ պապին, Տիգրան Մեծին, Արշակունիներին, Բագրատունիներին, ֆիդայիններին իրենց ապրած ժամանակները, արդյոք եղե՞լ են խաղաղ և բարենպաստ և նրանք առանց պայքարելու և մաքառելու ե՞ն ազգը հասցրել, մեր ժամանակները, իհարկե ոչ, բոլորն էլ կրել են իրենց ժամանակի ծանրությունը:

Ուրեմն ընդունել, թե միայն մեր ժամանակներն են շատ ծանր և նվնվալ, դա նշանակում է, որ պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, և չգիտենք, որ ապրել նշանակում է պայքարել, և ոչ թե միայ որովայնը լցնել:

Ապրել և պայքարել, նշանակում է ունենալ պատասխանատվություն գալիք ժամանակների և գալիք սերունդների առջև:

Այսօր մենք, եթե չկարողանանք մեր ժամանակից գալիք ժամանակները ազգը ճիշտ ճանապարհով տանել, ուրեմն մեր աճյունները պետք է կագնեն ժողովրդի դատաստանի առջև:

Իմ խորը համոզմամբ հայ ժողովրդի դժբաղտությունների և չկարքավորվող պատմության ամենահիմնական պատճառներից մեկը մեր ազգի կողմից անկախություն ու հայ թագավոր չսիրելն է: Հայ ժողովուրդը միշտ երկփեղկվել է, և յուրաքանչյուր մասը անպայման միշտ ձգտել է մի երրորդ կողմի...

Այսօր մենք ունենք հայկական պետականություն: Ես չեմ ասի, թե այն կատարելագործված և վերջնական է: Բայց պետք է օգտվել հենց այդ պետականությունից և ստեղծել մեր ժողովրդի անկախության և նրա պայծառ գարունքի պետությունը:

Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեր ազգի հետագա ճակատագիրը ամբողջությամբ և լրիվությամբ կախված է միայ և միայն մեզանից:

Սկսվել և շարունակվում է հայոց խորհրդարանի նախընտրական պայքարը, յուրաքանչյուր հայ թող գիտակցի, որ պարտավոր է նախ մասնակցելու այս պայքարին և երկրորդը` ընտրելու ամենաարժանավորին, որպեսզի մեր կողմից ընտրած խորհրդարանը զբաղվի իրոք ազգի ղեկավարման գործով, իսկ մենք, մնացածս, մեր աշխատանքով, գիտելիքով և ազգին նվիրված գործունեությամբ շենացնենք և վերականգնենք մեր Հայրենիքը:

Եթե նորընտիր խորհրդարանը չկարողանա ընդունել ազգային անկախ օրնեքներ և որոշումներ, ու մենք կյանքում չիրականացնենք այդ օրենքները և որոշումները, նշանակում է, մենք այս երկար ու դաժան պայքարից նորից դուրս կգանք ձեռնունյա:

Ամբողջ հայ ժողովուրդը 1990թ. մայիսի 20-ին պարտավոր է մեկ մարդու պես մասնակցելու ընտրություններին, ոչ թե նրա համար, որպեսզի ապահովի նախկին 99, 99 տոկոսը, այլ որպեսզի ընտրվեն միայն արժանավորները և փակենք խարդախության ճանապարհը:

Այս ընտրություններում ճիշտ չկողմնորոշվելու և ազագային խորհրդարան չըտնրելու դեպքում, հայ ժողոովուրը նորից ստիպված ազատության հրապարակ պետք է գնա և նորից պետք է ուժ գործադրի նստաշրջաններ հրավիրելու համար:

Ես ուտոպիստ կամ գաղափարախոս չեմ, ես գործի մարդ եմ և շատ լավ եմ պատկերացնում, որ խորհրդարանը անմիջապես ընտրելուց հետո ամեն ինչ իր տեղը չի ընկնի և հարթ չի ընթանա, քանզի 70 և ավել տարիներ սխալ ստեղծածը պետք է ուղղել, որի համար առաջին հերթին ժամանակ և հայրենանվեր աշխատանք է պետք:

Այս սուտ և դատարկ (ինչպես մեր խանութները) երկիրը ծերունի Խոտաբիչի փայտիկով չես ուղղի, այն շտկելու և ուղղելու համար հարկավոր է ագզային պայքար և ամենակարևորը ազգային մշակված ծրագիր:

Այսօր, եթե մեր կողմից ընտրված երեսփոխանները չպետք է լինեն գործունյան, ազգին նվիրված, համարձակ, բանիմաց, ինքնուրյուն օրենքներ և որոշումներ ներկայացնող, բարձր առաքելություն և բարոյականություն ունեցող անձնավորություններ, որոնք կարողանան ազայինը վեր դասել անձնականից, ապա մենք նորից կկանգնենք կոտրած տաշտակի առաջ:

Երեևանի թիվ 53 տեղամասի պատգամավորության թեկնածուի հեռուստայելույթը:

Մայիս, 1990թ.



Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…