| gavareci ( @ 1998-02-09 16:30:00 |
| Entry tags: | Նամակներ արխիվից |
Ընտրված նախագահը պարտավոր է
Սիրելի ժողովուրդ, ես ցանկանում եմ ձեզ հետ միասին մտորել այսօրվա և հետ այսու մեր ժողովրդի անցնելիք ճանապարհի և ազգային ծրագրի մասին:
Ես ցանկանում եմ, որ նախ մենք, ժողովուրդս (առանց պաշտոնի և աթոռր մարդիկս) հասկանանք, թե ինչ ենք ուզում և իչպես ենք ուզում ապրի մեր ազգը և այնուհետև ընտրենք համաատասխան ազգընտիր նախագահ և ազգընտիր ԱԺ ու հանձնարարենք նրանց իրականացնել միյան մեր առաջադրած խնդիրները: Այս պարզ ճշմարտության փոխարեն մենք` ժողովուրդս, ընկել ենք թյուրիմացության մեջ և սպասում ենք ինչ-որ անհատից կամ մարդկային փոքրիկ խմբերից որոնք իրենք իրենց կուսակցություն են համարում), որ մեզ առաջադրեն իրենց ծրագիրը, որ մենք նրանց ընտրենք նախագահ: Վերջին ութ տարիները իմ ասվածի ապացունցն էին. առանց ազգային ծրագրի, դեռ ավելին, նախագահի թեկնածու Լ,Տ-Պ-ն իր ինքնագոհ հայտարարությունից հետո, որ ինքն էլ ծրագրի չունի, մենք նրան ընտրեցինք նախագահ: Արդյունքը եղավ երկրի ամբողջական քայքայումը բոլոր բնագավառներով: Ուրեմն նորից եմ կրկնում. ժողովուրդը պետք է առաջադրի ազգի ապրելու ծրագիրը, որից հետո ընտրի այդ ծրագիրը իրականացնող նախագահ և ոչ թե հակառակը:
Որպեսզի ասածս ավելի պարզ ու մատչելի դառնա, բերեմ ԱԺ պատգամավորների օրինակը: Մենք, 10,000 մարդ, ընտրում ենք մեկ մարդու ու ասում, որ դու ԱԺ-ում պարտավոր ես պաշտպանել մեր շահերը: Մինչև ԱԺ-ի շենք հասնելը երդվում է, թե սրբորեն կկատարի մեր և իր ծրագիրը: Եվ ահավասիք այդ շենքում դառնում է մեր իսկական թշնամին. սեղմում է այն կոճակը, որը հակադրվում է ազգի շահերին` Ղարաբաղիը ծախելու կոճակին, թանկացումների կոճակին և այն շատ ժամանակ չհասկանալով: Բայց չէ որ մենք դեմ ենք, թե Ղարաբազը Ադրբեջանի կազմում մնալուն և թե հացի, ջրի, օդի և հոսանքի ու այլ սակագների բարձրացմանը: Ի՞նչ է ստացվում. այդ մի մարդը թքաց ունի իրեն ընտրած 10,000 վրա: Իսկ եթե կատարվի հակառակը, պատկերացնում եք 10,000 մարդ թքի մեկի վրա, ինչպիսի շոգեբաղնիք կառաջանա: Այդ ժամանակ մենք կկոչվենք արժանապատիվ ապրող ժողովուրդ:
Եվ շուտով մենք ընտրելու ենք նախագահ: Այս նախագահը միանշանակ պետք է իմանա, որ ինքը չի կարող արհամարհել մոտ 10 մլն հայի, քանզի հակառակ պրոցեսը ահավոր կլինի...
Ելնելով վերը ասվածից` առաջարկում եմ ազգային ծրագրի տարբերակ և հույս հայտնում, այն ազգովի լրացնելով ու հղկելով, դարձնել մեր ազգի նպատակը:
Ընտրված նախագան պարտավոր է.
- ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ցանկացած հայ Հայաստանը համարի իր միակ և անփոխարինելի հայրենիքը
- դառնալ հայ ժողովրդի միասնակամության <<շուջուխի թելը>>, այսինք կարողանալ ազգը համախմբել մեր նպատակների իրականացման համար
- պահպանել ժողովրդավարությունը և ազատությունը բոլոր բնագավառներում
- ստեղծել կայուն իրավական օրենսդրական դաշտ
- կարճ ժամանակաշրջանում բնակչությանը ապահովել աշխատանքով
- կազմակերպել ԱԺ-ի նոր ընտրություն
- ստեղծել սահմանադրական հանձնածողով ՀՀ նոր սահմանադրություն ունենալու համար
- շատ կարճ ժամանակում վերաբնակեցնել Արցախ աշխարհը ազատագրված տարածքներով
- հանրապետությունում ստեղծել այնպիսի ազգային գաղափարախոսություն, որը կընդունի ողջ հասարակությունը
- օրենքի սահմաններում ժողովրդից թալանածը ետ վերադարձնել պետությանը
- արագ վերանայել հարկային, մաքսային, բանկային վարվող ժողովրդամերժ քաղականությունները
- կրճատել պետական ծառայողական ապարատը և այն ապահովել պրոֆեսիոնալներով
- բարձրացնել միջազգային ատյաններում հանրապետության շահերի պահպանման քաղաքականությունը
- յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հաշվետու լինել ազգի առաջ կատարածի և չկատարածի համար
- ապահովել անձնական ապրելակերպի թափանցիկությունը
Ահա մոտավորապես այն ազգային խնդրիները (իհարկե, ժողովրդի կողմից հղկելուց հետո), որը ըստ իս պետք է դնենք այսօրվա ընտրարշավ ելած հարգելի և անհարգելի նախագայի թեկանծուների առաջ: Մենք մեր կողմից պարտավորվում ենք աջակցել և օգնել այդ խնդիրների լուծմանը:
Հայրենակիցներ, այսօրվա առաջադրված թեկնածուների մեջ կան անձեր, որոնք, ըստ իս, կհամաձայնվեն մեր կողմից առաջադրվող ծրագրի կետերի կատարմանը և մեզ հետ միասին ազգը կտանեն դեպի ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
Մեկ հոգսի մասին ևս. երբեք չլսեք և չհավատաք այն մարդկանց սուտ արցունքներին, որոնք անընդհատ կրկնում են, թե ահա եկել է վերջը և միայն իրենք կարող են փրկել ազգը վերահաս կործանումից: Կա մի պարզ ճշմարտություն. ազգը միշտ գտնվում է ինքնազարգացման և ինքնամաքրման մեջ` անկախ ժամանակից և ղեկավարից: Եվ այս պրոցեսում ազգը ինքն է լուծում իր խնդիրները և ոչ թե աթոռապաշտները, որոնք իբրև թե ազգը փրկելու ահմար ծգտում են այդ աթոռներին: Եկեք մերժենք այս նորօրյա <<քրիստոսներին>>: Իսկ նրանց մերժման ճանապարը կլինի ազգընտիր նախագահը:
09.02.1998թ.