gavareci ([info]gavareci) wrote,
@ 1996-09-21 13:00:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:Նամակներ արխիվից

Անկախության օր
Ճշմարտությունը ամենա մեծ, դառը հաբն է աշխարհի բոլոր ժողովուրդների, առավել ևս անհատների ու դրանից շատ ու շատ առավել ևս ղեկավարների համար: Հայ ժողովրդին վերջին, և թող լինի հավերժ, անկախությունը տրվեց երկրագնդի վրա գտնվող աշխարհակալ պետության փլուզումից /այստեղ ոչ մի անհատ կամ խմբեր ու առավել ևս կուսակցություններ իրավունք չունեն իրենց վերագրելու անկախություն ձեռք բերելու քայլը:

Այս անկախության համար հայ ժողովուրդը դարերով արյուն է թափել: Եվ ահա իմ սերնդին բախտ վիճակվեց այդ ծանր բեռը կրելու և այն ամրապնդելու ու գալիք սերունդներին հանձնելու այդ պատվավոր գործը:

Եվ ահա անկախ մարդկային հոգու տարբեր վիճակներից և Հայաստան աշխարհում տիրող բարդ ու խրթին վիճակից և հատկապես մարդկության մշտնջենական ուղեգիծ անհատների և կուսակցությունների հակամարտությունից… դիտելով հայոց բանակի շքերթը, նվիրված ՀՀ անկախության օրվան, սիրտս ուրախությունից կտոր կտոր է լինում: Ողջ հայ ժողովրդի համար ձեռք բերածի պահպանումը և նրա հետագա ընդլայնումը ու ամրապնդումը դառնում է մեր և գալիք սերունդների ամենասուրբ գործը: Ցնծա իմ հայ ժողովուրդ, որ իսկապես կայացել է ազգային բանակտ, չնայած իր ամբողջ թերություններով հանդերձ /կաշառակերության լայն թափ, անմեղ զինվորների սպանություններ, զինվորների թերսնում, թերհաքնում, սանիտարական պայմանների անթուլատրելի վիճակ, բանակի ղեկավարության գործողությունների հետևանքով մեծ դասալքություն, էջան գնում թանկ ձևակերպում և նմանատիպ հազար մեծ ու մանր բանակի համար անթուլատրելի բարքերի/:

Այքանից հետո` այսինքն, երկու ամենակարևոր գործոններից ու նրանց փաստացի կայացումից /անկախություն և բանակի կայացում/ հետո, ես ցանկանում եմ իմ ժողովրդին, իմ հայրենիքի զավակներին հրամցնել ճշմարտության մի քանի դառը հաբեր:

Ինչ էինք ուզում և ինչպես էինք ուզում տեսնել մեր անկախ ու միացյալ Հայաստանը մինչև 1988թ. շարժումը և որն էր մեր նպատակը և ինչու այսպես եղավ…

Գիտակցելով և իրատես լինելով տեսնում էինք երկրագնդի ամենահզոր պետության փլուզումը և մեր առաջնահերթ խնդիրն էինք համարում հայ ժողովրդին իր 30 հազ. քմ Հայաստանով, 4.4 հազ. քմ ԼՂ-ով և 4.8 հազ քմ. Նախիջևանի տարածքները ապահով դուրս բերել փլուզվող կայսրության կազմից: Ունեինք հաստակ ծրագիր` դուրս բերումը կատարել խիստ իրատեսորեն, առանց առաջ և հետ ընկնելու կայսրությունում կատարվող իրադարձություններից… Ես կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց կատարել խնդրի 75%: Մենք չօկտագործեցինք 1989թ. դեկտեմբերի 4-ի Նախիջևանի դեպքերը: Այն ժամանակ ողջ Նախիջևանը տեղափոխվել էր Իրան և մեզ, հայերիս, ՑՌՈՒ-ի գործակալ Գորբաչովը ասած. “Գնացեք և ձեր հարցերը լուծեք”: Այդ ժամանակ մենք պարտավոր էինք տեր կանգնելու մեր ապ ու պապերի գերեզմաններին: Սակայն ներքին անհամաձայնությունը և գործելու հստակ պլանի բացակայությունը մեզ զրկեց պատմական այդ մեծ իրադրությունից օգտվելուց: Փառք հայ ժողովրդին, այո ամբողջ ժողովրդին և ոչ թե մանր մունր խմբավորումներին, արդեն 5 տարի է, որ ամրապնդում ենք անկախ հայրենիքը:

Սակայն թերանում ենք կատարել աշխարհով մեկ սփռված հայերին հայրենիք վերադարձնելուն /բացառությամբ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից և Թուրքյայից, մենք նրանց հետ դեռ շատ ասելիքներ ու անելիքներ ունենք/: Վերադարձնել և Հայոց աշխարհը շենացնելը չէր միայն, այլ Ղարաբաղի և Նախիջևանի վերաբնակեցումը, այսինք մեր պատմական ու մեր պապերի հողերին տեր կանգնելն էր:

Ի ցավ ինձ և ամբողջ հայ ժողովրդի կատարվեց հակառակը: Անկախ Հայաստանից հեռացան /ես պատճառները չեմ նշում/ շուրջ 800 հազ. հայեր: Սա է ճշմարտությունն այս 5 տարիների: Տա աստված և իհարկե մենք, որ կարողանանք շտկենք այս ահավոր սխալը:

Հաջորդ խնդիրը, ըստ ինձ շատ կարևոր խնդիր, որ մենք ընտրենք մի այնպիսի ղեկավար, որը կարողանա մեր ազգին պոպոքի սուջուխի պեզ մերել և ինքը լինի այդ սուջուխի թելը: Այսինք յուրաքանչյուր հատիկին վտանգ պատճառելուց իր սիրտը ցավա և այդ ցավի վախից ազգը միշտ պահի միասնական և համախբված… Այս խնդիրը ըստ ինձ ի սկազբանե չկատարվեց ընդհանրապես, քանի որ մենք նախագահը ընտրեցինք մեկին, որը Հայաստանում ոչ մի արամատ չունի և չի ունեցել: Հայոց նախագահը 70 պորտով պիտի հայաստանցի լինի: Նա սրբավայր, գերեզմանոցներ պիտի ունենա, որ ինչպիսի պայմաններ էլ ստեղծվի իր համար, նա փախուստի մասին չմտածի:

Հաջորդ խնդիրն էր` եղածի, ունեցածի վրա ավելացնել և կատարելագործել այն և ոչ թե եղածը փոշիացնել, ինչպես հայրս կասեր` բնկալն էլ ուտել: Ապիկարները զազրախոսելու չափ նշում են, թե ժառանգել էն փլատակներ: Իսկ ինչ գրեին կամ ասեին 1918-20թթ. Անկախ պետության ղեկավարները, որոնք ժառանգելով փուշ ու տատասկի տակ տնքացող ամայի, առանց գյուղ քաղաքի այսպես կոչված թղթի վրա Սևրի պայմանագրով Հայաստանը, առանց արդյունաբերության, առանց գիտության, առանց գյուղատնտեսության և այլն, դրանց գումարած 600 հազ. գաքթականներ, համաճարակներ և ամենաահավորը` շրջափակում ու պատերազմ: Պատերազմ չգիտես ում հետ և որտեղ, տո Ռուսաստանի, տո Վրաստանի, տո Ադրբեջանի, տո Թուրքյայի: ՈՒ նրանք ստեղծեցին երկիր, հիմք դնելով գիտությանը և արդյունաբերությանը… Իսկ մենք ժառանգել ենք ժամանակակից աշխարհի ամենագիտական և ամենաարդյունաբերական երկիրը: Սակայն ուզում ենք չգիտեմ ում աչքերին թոզ փչելով, հաստատել թե ոչինչ չենք ստացել: Ամոթ է տո: 70 տարվա կառուցածը և ստեղծածը 5 տարում անգամ չկարողացաք ամբողջությամբ քանդել և թալանել:


21.09.1996թ.



Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…