Home
gavareci
Recent Entries 
25th-May-2005 10:15 am - Անպատասխան հարցեր
Մենք հայերս արդեն 90 տարի աշխարհից պահանջում ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը և պատժել այդ ոճրագործությունը նախագծող և իրականացնողներին, այսինք օսմանյան թուրքային իր ղեկավարներով: Ես, որպես հայ մարդ, ևս միշտ կողմ եմ և պահանջում եմ իմ ազգի նկատմամբ կիրառված ցեղասպանության ճանաչումը համաշխարհային հասարակության կողմից և հատուցել մեզ ֆինանսական և տնտեսական հետևանքների համար, ի հարկե առաջին հերթին պատմական Հայաստանի հողերի վերադարձը իր դարավոր տիրոջը…
Կրկնում եմ, սա արդար և արդարացված պահանջ է:

Հիմա գանք մեր խնդրին:
Դիմում եմ իմ ժողովրդին`
-Մեզանից ով պիտի պատասխան տա ավելի քան մեկ միլիոն հայերի անկախ ազատ Հայաստանից արտագաղթելու և օտար ափերում կորչելու, ձուլվելու համար...

-Ով պիտի պատասխան տա հարյուր հազավոր հայ կանաց արտաքին աշխարհում` Թուրքիա, ԱՄԷ, և այլ երկրներում մարմնավաճառությամբ զբաղվելուն հասցնելու համար, ով պիտի պատասխան տա հարյուր հազավոր տղամարդկանց օտար երկրների բանտերում ոչնչանալու համար /փայլուն օրինակ մեր օդաչուները/...

-Ով պիտի պատասխան տա 14 տարի ազատագրված հողերի չվերաբնակեցման և այն անապատ դարձնելու կամ առանձին անձանց համար ժամանակավոր մշակահողեր դարձնելը… ինչու այդ տարածքում չվերաբնակեցվեցին հենց այդ տեղից` Բաքու, Սումգաիտ, Մինգեչաուր, Կիրովաբադ և այլ ադրբեջանական քաղաքներ շենացնող հայերը...

-Ով պիտի պատասխան տա կիսված հայերի կարոտի , իրար տեսնելու, իրար հետ ապրելու բնականոն երևույթի փոխարեն ստիպված հայրենիքը լքած որդիների, երեխաների և ծնողների անտանելի վիճակի համար...

-Ով պիտի պատասխան տա Հայաստանի մեկուսացման համար, արդեն ակնհայտ փաստ է, որ ոչ ոք չի ուզում մեզ հետ խոսի... նավերը չեն լողում մեր լեռներում, ինքնաթիռները չեն թռչում մեր երկնքով, գնացքները չեն սուլում մեր երկաթգծերով...

-Ով պիտի պատասխան տա մարզերի դատարկման համար գլուխ ենք գովում 1,200 մլն. Երևանով, հետո... Բա երբ մտածել ու գործել պիտի սովորենք...

-Ով պիտի պատասխան տա ցածր ծնելիության, ազգը աղքատության եզրին հասցնելու, ազգի գենոֆոնդը ոչնչացնելու համար…


Եվ կարելի է հասկանալ, որ քննադատել նշանակում է տառապել այդ երևույթով ու այդ գործելակերպից... Ինչու մեր սխալները ուրիշները մեզ պետք է ասեն, ինչ է մենք չունենք այդքան ուժ և տղամարդկություն... Տղամարդը նա է, որ չարածներից խոսի և ոչ թե արածներից, քանզի նա հենց նրա համար է, որ կատարի իր պարտականությունները բառիս լրիվ իմաստով...
18th-Mar-2005 07:08 pm - Ի՞նչ վիճակում է այսօր անկախ Հայաստանը
Անկախ Հայաստանը այսօր գտնվում է նորածին երեխայի բարուրի մեջ գտնվելու այն վիճակում, երբ երեխան կեղտոտել է բարուրի մեջ ու ոտի մատերից մինչև շրթունքները թաղված է այդ, իր իսկ կեղտի մեջ և չի թույլատրում, որ մայրը կամ տատը մաքրեն, լվանան, կարգի բերեն իրեն, միայն այն պարզ պատճառով, որ եթե բարուրը քանդեն, կեղտահոտը կտարածվի շուրջ բոլորը…
- Ի՞նչ անենք, թողնե՞նք այդպես...
Երբ պալատական հեղաշրջումից հետո մեր երեխա ղեկավարները հինգ տարի շարունակ խրվեցին իրենց կեղտոտ բարուրի մեջ (այն է մեկուսացված Հայաստանը) և 2003թ. այս փոքրիկ բարուրը, ըստ ներքին պայմանավորվածության, բաժանեցին չորս մասի, այն է. երկրի նախագահ – ՀՀԿ, ՀՅԴ և ՕԵ /բածանումը բառիս բուն և լայն ու խորին իմաստով նախագահից մինչև հավաքարար/ բարուրի ներսի գարշահոտությունը չորս անգամ ավելացավ, քանզի չորս տարբեր ստամոքսներից արտահանվածը մնում է այդ մեկուսացված բարուրի մեջ: Դե պատկերացրեք, ի՜նչ հոտ կգա դրանից և առաջարկեք դրա բուժումը...
Երբ ասվում է, որ դուք ձեզ վաղուց սպառել եք, որ դուք այս երկրի, այսինքն մեր հայրենիքի ղեկավարման համար վաղուց պիտանի չեք, որ դուք պատահական բարեպաշտներ եք, որոնք առանց անհարմար զգալու ուժի զոռով իշխանություն եք զավթել և երկիրը արդեն տարել եք կործանման` հեռացե՛ք /մեղքս չթաքցնեմ, բայց եկողներ էլ չեմ տեսնում/, քառաձայն գոչում եք, բա Ղարաբաղ – Արցախը... Սիրելիներս, տասնհինգ տարի շարունակ, շահարկելով այդ սուրբ և վեհ գաղափարը, թալանելով և ընկճելով սեփական ժողովրդին, աշխարհասփյուռ հայերի քանակի ավելացումից հետո էլ դեռ համարձակվում եք այդ կարգախոսը կիրառել: Թե վերջնական նպատակ ունեք կործանելու <<ազատ>>, <<անկախ>> Հայաստանը... Մի՞թե այս է ձեր թալանի և ձեր կյանքի վերջնական նպատակը...
Որքան երկարի ձեր կամավոր հեռացումը, այնքան կբարդանա հայ ծողովրդի ազատ ու անկախ ապրելու ապագան, քանի որ ինքնասիրահարվածը իրականությունից հեռանում է ու չի տեսնում սեփական կործանումը:

18.03.2005թ.
31st-Jan-2005 10:10 pm - Ինչ է լինելու
XX-րդ դարի վերջում և ժամանակը և պատմական իրավիճակը Հայ ժողովրդի համար ստեղծեց բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մեր ժողովուրդը XXI-րդ դար մուտք գործի անկախ, սուվերեն, ազատ պետություն: Եվ ահա ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին սկսվեց հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման մի նոր փուլ, որի Արցախյան հատվածը ձգտում էր միանալ մայր հայրենիքին /ուզում էին խախաղ ցույցերով շտկել պատմական անճշմարտությունը/, իսկ մայր հայրենիքը, նույնպես խաղախ ցույցերով, սկսեց պաշտպանել իր 70 տարի զրկված զավակի անկախության և միացման ձգտումը:

Սակայն պատմական ճշմարտությունը իրեն երկար սպասել չտվեց, այն է`հողը վերադարձվում է զոհերի գնով: Եվ Ադրբեջանը մեզ հարկադրեց զենք վերցնելու, մենք վերցրինք և պատվով կրակեցինք և ստիպեցինք բռնապետ ազերիներին ծնկի գալ և խնդրել զինադադար, որի սխալը մենք շուտ չհասկանալով համաձայնվեցինք ու չազատագրեցինք քուռ-Արաքս հատվածը…

Եվ ահա այսպես կոչված զինադադարից անմիջապես հետո (1994թ մայիսի 14-ից) մեր երկրի իշխանությունը սեփական երկիրը չկարողանալով ղեկավարել, ստեղծված վիճակում հագուրդ չտալով սեփական ժողովրդին թալանելու և նրանց թափառական դարձնելուն նրանք առաջ քաշեցին, այսպիսի մի շղարշ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տխրահրչակ թեզը…

Եվ այս թեզից օգտվելով ազերիները 10 տարի համաշխարհային հանրությանը ներարկեցին Հայաստանի ագրեսոր լինելու փաստը… Իսկ մերոնք խորացրեցին իրենց թալանը և անօրինականորեն երկրին տիրելու իրենց փափագը իրականացնելով ահավոր չափերի հեռացան և հայրենիքից, և “իր ժողովրդից”, և արդյունքում հարցը քքնարկելու է ԵԽ Վեհաժողովը, որը պատերազմ և պատմական ճշմարտություն չի ընդունում, նա ընդունում է այսօրվա վիճակից խաղաղ գոյակցելու ձևը: Իսկ մենք կամավոր մտել ենք այդ դաշտը, ուրեմն պետք է խաղանք նրանց կանոներով…

Եվ ահա Արցախում է փաստահավաք խումբը, որը շրջակայելուց հետո ներկայացնելու հաշվետվություն, որից ելնելով կլինեն լսումներ, որից հետո կընդունվեն որոշումներ և բանաձևեր և որից հետո կողմերին կստիպեն խաղաղ ճանապարհով կատարել որոշումների պահանջները…

Եթե հայ ղեկավարության ԱԺ-ի և կառավարության աչքերը շղարշել է անպատասխանատու թալանը, “հաճույքը”, փողակուտակումը և սեփական ժողովրդին ճորտացնելու անհագուրդ ձգտումը, ապա ժողովրդի մեջ դեռ շատ են սթափ մտածողները…

Ինչ են արձանագրելու նրանք… Եկեք տեսնենք.
1. Հիմնականում պատերազմից ավերված և թալանված բնակավայրեր
2. Այպես կոչվող առանձին վերաբնակեցված գյուղեր կամ քաղաքներ, որոնց բնակիչներն են` այսպես կոչված ադրբեջանից փախստական հայերը, երկրաշարժից անօթևան մնացած հայերը և երևի թե թափառական դարձած հայերը և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ… Հայերը արդեն ուշացել են ապացուցելու, որ այդ բոլոր ազատագրված տարացքներից խորհրդային Ադրբեջանը տեղահանել և Բաքու, Սումգաիթ և Մինգեչաուր է տարել 100 000-ից ացել հայերի և այսօր նրանց հետնորդներն են մազապուրծ փախել իրենց նախնիների հողը, չնայած այս փաստը չի հետաքրքրում ԵԽ-ին…
3. Անմշակ հողեր, քայքայված կոմունիկացիաներ, ի նկատի կունենան ոռոգման և ջրամատակարարման ցանցը
4. Զորամիավորների Արցախյան պատկանելոիությունը հայերի կողմից դժվար կլինի հիմնավորել, որովհետև թվերը և փաստերը կխեղդեն մեզ հայերիս: Տեղակայված զորամիավորներ, իբրև թե արցախյան բանակի ստորաբաժանումներ…
5. Ընդհանուր առմամբ վերաբնակեցված չի, կգրեն նրանք: Երկիրը վերածվել է անապատի…
6. Զոհվում են անմեղ մարդիկ

Կառաջարկեն.
1. Տեղակայել խաղաղապահ զորքեր
2. Տեղահանվածների վերադարձ
3. Միջազգային հսկողություն Բաքու-Նախիջևան- Երևան երկաթգծի աշխատանքի համար
4. Եվ այլն և այլն

Որն է ելքը.
Համախմբել առողջ տրամաբանությունով և ազնիվ ապրելակերպով մարդկանց և առաջարկել նոր ընտրություններ, ժողովրդի քվեն ստանալ, իշխանությունից հեռացնել 15 տարի ժողովրդին խաբած և դիմադիր և ընդիմադիր գործիչներին, ստեղծել ազգային անվտանգության ծրագիր, խիստ նախագծել ինչ ենք ուզում, ուր ենք գնում… Թե չե բոլորը իշխանություն են ուզում թալանելու համար, ինչը ցույց տվեց ամբողջ անկախության ընթացքը… Եթե այս խնդիրը չլուծվի առաջիկայիում, մենք ստիպված կլինենք անհամար զոհերի արյան գնով ձեռք բերած մեր պատմական հողերը ԵԽ-ի ճնշման տակ թողնել ազերիներին, այն հողերը, որը ներկված է մեր նվիրյալ զավակների արյամբ, և որի վրա միլոնավոր դոլլարներ է ծախսվել անվտանգության համակարգ ստեղծելու համար: Եվ այն միլոնավոր հայրենիքը լքածների կարոտի գինը կհավասարվի զրոյի և նրանք կձուլվեն…

31.01.2005թ.
9th-Feb-2000 11:09 am - Բոլոր ժամանակների համար
Դարերից եկած իմաստություն է. "Կամավոր չես կերակրի սեփական բանակդ, ստիպողաբար կկերակրես օտարների բանակները"…

Ինչու՞ չէինք հավաքագրում կամ գանձում մեր կողմից օգտագործված էլեկտրոէներգիայի, ջրի, գազի , արտահանվող աղբի, հեռախոսի և այլն-ի համար մատուցված ծառայությունների դիմաց վճարները այն ժամանակ, երբ այս ծառայությունները ՀՀ սեփականությունն էին, երբ այդ գանձումից էր կախված մեր բյուջեի ստեղծումը, ինչից և կախված էր մեր պետության կայացումը և հզորացումը: Չէինք վճարում, երբ նրանք կոչվում էին "Հայկապ", "Հայգազ", "Հայաստանի էլեկտրոցանցեր" և այլ, և այլ Հայ...:

Սեփական երկրում սեփական պետություն կառուցելու փոխարեն երկրի ջոջերը գլխից ու գլխացավանքից ազատվելու ձևը գտան մի քանի կոպեկ կաշառք վերցնելով, օտարելով երկրի ունեցվածքը, փոխանակ ջանքեր թափելու սեփականը պահելու և հզորացնելու համար:

Եվ այս տմարդի հակաազգային քայլը մեկնաբանում էին, իբրև թե կատարվելու է ներդրումներ…Ներդրումեր, բայց ու՞մ հաշվին…

Ի՞նչ կատարվեց իրականում, երբ գործող կոնյակի գործարանը հանձնեցին ֆրանսիացիներին, գործող կապը` նախ ԱՄՆ-ին, հետո Հունաստանին, գործող ջրամատակարարումը` նախ Իտալիային, հետո Ֆրանսիային, գործող էլցանցերը` սզբում անհայտներին, հետո ռուսներին, գազը` ռուսներին, բավ է, էլ չեմ թվարկում մնացած բոլոր բնագավառները:

Իրականում ֆրանսիացիները չնչին գներով, նունյքան չնչին կաշառքով ձեռք բերեցին մեր կոնյակի գործող գործարանը ու միագամից բարձրացրեցին կոնյակի վաճառքի գինը, որի հումքը, տարան և էժան բանվորական ուժը ամբողջությամբ մերն էր, և ստացան ահռելի գերշահույթ: Իսկ այդ գործարանում աշխատող մեր նախկին վարչապետը անհասկանալի հրճվանքով կրկնում էր, թե իր աշխատավարձից պահվող եկամտահարկը մի քանի անգամ ավել է, քան երկրի հախագահի աշխատավարձը…

Ստանալով գործող և լավ վիճակում գտնվող կապը (չար լեզուներն ասում են 70 միլիոն դոլարի դիմաց) միանգամից մի քանի անգամ և ոչ թե մի քանի տոկոս բարձրացրեցին սակագները և, օգտագործելով մեր տեխնիկան ու էժան բանվորական ուժը, ստացան գերշահույթ: Ու ամեն տարի կատարում են սակագների բարձրացում, մենք էլ մեր գները կարգավորող հանձնաժողովի հետ գլուխներս կախ ճորտի պես վճարում ենք ու կվճարենք… Նույնը ջրի, գազի, հոսանքի և այլն-ի բնագավառներում, գները հասցնելով այսպես կոչված միջազգայինի, աշխատավարձն ու թոշակը թողնելով կոպեկներ:

Հարց հայերիս. Այդ ի՞նչ ստրկական մտածելակերպ է մեր մեջ նստած: Ինչու՞, երբ խոսքը վերաբերում է օտարին, մեր պարտականությունները կատարում ենք ճորտի, կամ ստրուկի պես, իսկ երբ խոսքը և գոծը պատկանում է մեզ, մեր անկախ պետության կայացմանը, դառնում ենք "աքլոր" և չկատարող: Երբ նույն էլեկտրիկները, կապի տեսուչները, ջրի ու աղբի փող հավաքողները մեր պետության համար պետք է գումարներ հավաքեին, արտահայտվում էին այսպես. "Այ, ախպեր, պետության հերն էլ անիծած, մի բան ինձ տուր, մի բան էլ քեզ կմնա: Պրծավ գնաց…"

Եվ այս առևտրով կործանեցինք մեր սեփական երկիրը, հիմա այդ նույն երկրում ճորտի պես ծառայում ենք օտարներին, նրանց համար ծնկաչոք ապահովում ենք 100% գանձման արդյունք, բայց պատերի տակ նույն այդ գանձողները բողոքում են մեր երկրից, ճորտի պես չհասկանալով, որ դրա հիմքը ինքներս ենք դրել… Մի երկու դրամով ձայնը վաճառում է անտառաճանաչ պատգամավորի, հետո բողոքում, թե լավ օրենք չկա: Այ ճորտ, անտառաճանաչից ի՜նչ օրենք…Հանձնաժողովում ծախվում է, հետո բեղոքում, որ 30 վայրկյանում մարդը չի հասցնի քվեարկել, հետն էլ նեղսրտում է, թե խաղտում է եղել…Համոզում է հարևանին և բարեկամին, թե ձայնդ տուր այսինչ "հեղինակությանը", հետո բողոքում է, թե ոչինչ չի փոխվում…

Ոչինչ չի փոխվի, ոչինչ չի լավանա, մինչ մենք ունենք այս ստրկական մտածելակերպն ու ապրելակերպը: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի կառուցի, մեր փոխարեն մեզ համար ոչ ոք լավ պայմաններ չի ստեղծի: Ազատատենչ և ազատամիտ հասարակություն է մեզ պետք:

01.01. …..թ
1st-Jan-1995 09:50 pm - Դե եկեք
/Սա առաջինն է, երբ չափահաս էի արդեն/

Ովքեր պատրաստ են ընդունել հետևյալ ճշմարտությունը, թող գան միանանք և ստեղծենք ազգային ծրագիր, ազգի ապագան փրկելու համար:

Հայաստան պետությունը, 383թ կորցնելով անկախությունը, բաժանվեց հարևան երկու գերպետությունների միջև. Արևելքը` Սասանյան-Պարսկաստանի և Արևմուտքը` Բյուզանդայի միջև: Այստեղից առաջացավ պարսկամետ հայեր և բյուզանդամետ հայեր տխրահրչակ փաստը, իրողությունը /այսինք չմնած անկախ հայաստանամետ հայերի քանակը – սա այլ փաստ է/: Հետագայում Հայաստանի տարածքին, կրկնում եմ տարածքին, քանզի արդեն չկար անկախ Հայաստան, տիրացան արաբները VII-IX դարեր: IX դարում հայերը իրենց տարածքում` Հայրենիքում, պայքարեցին արաբների դեմ և հռչակեցին Բագրատունյաց թագավորությունը, որը գոյատեւեց մինչև XI դար:

Վրա հասավ նոր նվաճումների ժամանակաշրջանը, «մեր երկիր» թափանցեցին թաթար-մոնղոլները և թաթար-սելջուկները, որոնք XV դարի 60-ականներին ստեղծեցին օսմանյան կայսրությունը և Բյուզանդայի փոխարեն տեր դարձան Հայաստանի արևմտյան տարածքներին, ստեղծելով նոր անուն` Տաջկահայաստան /ի հարկե մինչև XX դարը հայերը հաճախակի ապստամբում էին սելջուկների դեմ և ճնշվում մինչև Մեծ Եղերնը/:

XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունը ընդարձակելով իր տարածքները Պարսկաստանից /նախկին Իրանից/ խլեց որոշ հայկական հողեր և միացնելոցվ իրեն անվանեց ռուսաՀայաստան...

Հիմա առաջացավ մի նոր հիմար վիճակ` պարսկա-հայ, թուրքա-հայ, ռուսա-հայ հասկացողությունները, որը հետագայում վերաճեց համարյա թե աշխարհի քարտեզում եղած պետությունների Հայեր հասկացողությանը, որից առ այսօր տառապում և տուժում ենք:

XX դարի 20-ականներին երկու տարով ռուսաստանի գրաված հայկական մի բուռ հողի վրա հռչակվեց անկախ Հայաստանի այսպես կոչված I-ին հանրապետությունը, որը հետագայում նորից մտավ Ռուսական կայսրության կազմ, սակայն առանց Ղարսի-Սարիլամիշ-Վանի Էրզրումի, Բայազեթի-Արդահանի, Ղարաբաղի, Նախիջևանի և այլ հայկական շրջանների... Այս նախադասությունը գրվել է պատմության համար, ի հարկե 1990թ. չէ, որ Արցախը դե ֆակտո Հայաստանի հետ է, այլ 1994թ. Մայիսի 14-ից հետո:

Եվ վերջապես 1990թ. 30 հազ. քմ գումարած 4.2 հազ. քմ Արցախը գամուրած 4.0 հազ. քմ ազատագրված տարածքները հռչակվեցին անկախ Հայաստանի երրորդ հանրապետություն և առայժմս ի փառք աստծո և մեր միասնության գոյատևում է...

Ահա ելնելով այս պարզ ճշմարտությունից դե եկեք և ճիշտ պատմություն և ազգային ծրագիր, որպեսզի գոյատևելու փոխարեն կարողանանք աշխարհի ժողովուրդների կողքին արժանապատիվ մեր տեղը գրավենք և հարատեւենք մինչև աշխարհի վերջը... Սա պետք է լինի ազգի գերխնդիրը: Այսինքն, հայամետությունը և ոչ թե ռուսամետությունը, թուրքամետությունը, իրանամետությունը, ԱՄՆամետությունը և չգիտեմ էլ ինչ մետություններ: Միայն և միայն հույսը սեական ուժերի վրա դնելով կառուցենք Հայստան պետությունը: Հայրենիք կառուցելու և պաշտպանելու հայամետությունը պետք է լինի մտածմունք, ապրելակերպ... Մնացած բոլոր գերխնդիրները պետք է բխեն միայն այս մտածելակերպից, որը պետք է հաստատվի մեր ապրելակերպով և աշխատանքով:
Շարունակելի է



Հայաստանի անկախությունը կորցնելուց հետո այն վերականգնվեց 1991թ: Եվ այդ ժամանակ էր, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պարտավոր էր աշխարհով մեկ հայտարարել, որ անկախ Հայաստանը` պատմական Հայաստանի մի մասը, դառնում է համայն հայության հայրենիքը /ամբողջ հայ ժողովրդի պարտադիր հայրենիքը/:

Այստեղից շարունակել հայտարարությունը հետևյալ շարունակությամբ.
-Հայ ժողովրդի ներկա և ապագա գերիները պետք է առաջինը վերականգնեն պատմական Հայաստանը, ի հարկե յուրաքանչյուր սերունդ ճիշտ օգտագործելով իր ներուժը /այսինքն հույսերս նախ մեր վրա դնենք/ և ժամանակը և արտաքին երևույթները...
-Աշխարհասպյուռ հայերը կամաց կամաց պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիքը և շենացնեն այն...
-Եղած կամ նոր ստեղծված համահայկական հիմնադրամում կամ նմանատիպ ֆոնդերում ու կառույցներում հավաքագրված գումարները պետք է ծախսվեն խիստ նպատակային և բաց, այսինքն հաշվետվություն ներկայացվի, և մուծում կատարողին, և ամբողջ հասարակությանը անկախ մուծման չափի մեծությունից, քանի որ թոշակառուի մեկ լուման հավասար է միլիոնատիրոջ միլիոնին, այստեղ տարբերություն չպետք է դրվի: /Մտավախությունս ունի հիմքեր. անկախացած Հայաստանի հիմնադրամից նա՝ նախագահը կամ այսպես կոչված գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը և այդ կառույցի ավելի բարձ չին ունեցողները, մանր ու միջին չինովնիկները հիմնադրամի միջոցները օգտագործեցին սեփական դղյակների կառուցման և կազինոներում այն մախսելու վրա/:

1995թ.
1st-Jan-1995 08:52 pm - Ժողովուրդները երբ կհրաժարվեն պատերազմներից...
Հայաստանի անկախությունը կորցնելուց հետո այն վերականգնվեց 1991թ: Եվ այդ ժամանակ էր, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պարտավոր էր աշխարհով մեկ հայտարարել, որ անկախ Հայաստանը` պատմական Հայաստանի մի մասը, դառնում է համայն հայության հայրենիքը /ամբողջ հայ ժողովրդի պարտադիր հայրենիքը/:

Այստեղից շարունակել հայտարարությունը հետևյալ շարունակությամբ.
-Հայ ժողովրդի ներկա և ապագա գերիները պետք է առաջինը վերականգնեն պատմական Հայաստանը, ի հարկե յուրաքանչյուր սերունդ ճիշտ օգտագործելով իր ներուժը /այսինքն հույսերս նախ մեր վրա դնենք/ և ժամանակը և արտաքին երևույթները...
-Աշխարհասպյուռ հայերը կամաց կամաց պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիքը և շենացնեն այն...
-Եղած կամ նոր ստեղծված համահայկական հիմնադրամում կամ նմանատիպ ֆոնդերում ու կառույցներում հավաքագրված գումարները պետք է ծախսվեն խիստ նպատակային և բաց, այսինքն հաշվետվություն ներկայացվի, և մուծում կատարողին, և ամբողջ հասարակությանը անկախ մուծման չափի մեծությունից, քանի որ թոշակառուի մեկ լուման հավասար է միլիոնատիրոջ միլիոնին, այստեղ տարբերություն չպետք է դրվի: /Մտավախությունս ունի հիմքեր. անկախացած Հայաստանի հիմնադրամից նա՝ նախագահը կամ այսպես կոչված գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը և այդ կառույցի ավելի բարձ չին ունեցողները, մանր ու միջին չինովնիկները հիմնադրամի միջոցները օգտագործեցին սեփական դղյակների կառուցման և կազինոներում այն մախսելու վրա/:

1995թ.
1st-Jan-1995 04:23 pm - Անկարողները
Հայ ժողովրդի պատմության մեջ 1988թ. առանձնակի նշանակություն ունեցող տարեթիվ է: Այդ տարում էր, որ հայ ժողովուրդը համախմբվեց իր վաղեմի նպատակի շուրջ, այն է` անկախության ւ կորցրած հողերի ձեռք բերման հարցի շուրջ:

Եվ ահա բարենպաստ պայմանները, այն է` ԽՍՀՄ-ի փլուզումը, ինչպես մեզ, այնպես էլ նրա մեջ գտնվող հանրապետություններին տվեց անկախություն և ազատություն:

Ի փառս մեզ, մեր ժողովուրդը որոշեց օգտվել պատմության անիվի հերթական պտույտից և հույսը դնելով սեփական ուժերի վրա լավ հասկանալով, որ հողը արյունով է ազատագրվում, լծվեց այս բարդ խնդրի կատարմանը ու իր սուրը փառքով առկախեց առայժմ ազատագրելով պատմական Հայաստանի մի չնչին մասը:

Այս ազատագրումը տեղի ունեցավ անկախ Հայաստանի ժամանակ: Սակայն այս նպաստավոր պայմաններից առավել օգուտ քաղելու և ամրապնդելու ձեռք բերված հաղթանակները, դրա փոխարեն մեր ղեկավարության շատ հարցերում դիլետանտ լինելու հետեւանքով և սեփական անկախությունը ծածկելու ու թալանը արդարացնելու, պետության ղեկավարները չկարողանալու փաստերը կոծկելու համար առաջ քաշեցին տխրահռչակ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում բառակապակցությունը, որը մեզ ոչինչ չէր կարող տալ:

1994թ. մայիսից դադարեցվեց հայոց բանակի առաջխաղացումը, որի պատճառները առ այսօր մեզ համար, խոսքս ոչ իշխանավորների մասին է, անհասկանալի է և դրանից հետո մեր իշխանավորները Արցախը և ազատագրված տարածքները վերաբնակեցնելու փոխարեն (Ադրբեջանի տարբեր շրջաններից արտագաղթաց բնիկ արցախցիների հաշվին շուրջ 500 000 մարդ) սկսեցին տրտնջալ Արցախի հարցի խաղաղ կարգավորման բառակապակցության շուրջ: Կրկնում եմ միայն և միայն իրենց անկարողությունը և թալանը թաքցնելու համար, քանի որ մեծ զոհերի հաշվով ժողովուրդը կատարել էր իր պատմական առաքելությունը, դարերի ընթացքում կորցրած հողերից մի չնչին մաս ազատագրել էր…

1995թ.
5th-Dec-1994 03:35 pm - Նորից հայի հետին խելքը...
Նորից հայի ետին խելքից ենք խոսում: Ազգերից առաջինը իմանալով և հսսկանալով, որ հողը պատկանում է նրա վրա ապրողներին և արարողներին, մենք <<հայտնագործեցինք>> որտեղ հաց, այնտեղ կաց ազգակործան <<թևավոր>> խոսքը, որով և առաջնորդվում ենք այսօր, և Աստված չտա, թե շարունակենք...

Երբ հեռավոր 1988թ. փետրվարին սկսվեց մեր նորօրյա ազգային ազատագրական պայքարը, մենք առաջարկում էինք, որ արցախցիները վերադառնան հայրենիք, իրենց բնօրրանը, և շենացնեն հայրենիքը, սպասելով ԽՍՀՄ-ի փլուզմանը, ու պաշտպան կանգնեն մեր և իրենց հայրենիքին:

Առաջինը կատարվեց` փլուզվեց ԽՍՀՄ-ը: Մենք ընտրեցինք ճիշտ ճանապարհը` զենքով ազատագրեցինք մեր պատմական հայրենիքի մի մասը` ավելի մեծ կտորները թողնելով թաթար-թուրքերին` Նախիջևան, Լեռնային Արցախի հյուսիսային մասը և այլն...

Ազերիների երկրում կոտորածից մազապուրծ Արցախցիները, այո՛, Արցախցիները, քանի որ և՛ Բաքվում, և՛ Սումգաիթում և՛ Կիրովաբադում ու Մինգեչաուրում Արցախից վերաբնակեցվածներն էին, որոնք շուրջ 500.000 մարդ էին, Արցախ վերադառնալու փոխարեն, ցրվեցին աշխարհով մեկ:

1994թ. մեր սուրը փառքով առկախեցինք` թշնամուն ժամանակ տալով ուշքի գալու... Իսկ մենք փոխանակ վերաբնակեցնելու Արցախը և ազատագրված տարածքները, սկսեցինք Երևանում տներ գնել: Այսօր բոլոր արցախցիները, հատկապես ստեփանակերտցիները, Երևանում ունեն բնակարաններ: Հետագայում նրանք ի՞նչն են պաշտպանելու թշնամուց...

Վերաբնակեցումը պետք էր, և պետք է կատարվեր պետության ջանքերով: Մեկ տասնյակից ավել ճանապարհ կա վերաբնակեցնելու համար: Վերաբնակեցման փոխարեն 1994թ-ից հետո հայոց իշխանությունը Արցախի հարցը սեփական ժողովրդի գլխին դարձրեց, այսպես կոչված, զսպաշապիկ, իսկ ինքը զբաղվեց ալան-թալանով առ այսօր: Եվ երբ արդեն կանգնած ենք փաստերի առաջ սկսել են հիշել, որ 500.000 հայ փախստականներ Ադրբեջանից ունեն և՛ հողի, և՛ գույքի, և՛ ապրելու իրավունք միջազգային բոլոր օրենքներով: Լավ է, որ գոնե հիշել եք այդ մասին, տեսնենք ինչպես կշարժվեք...Ե՛տ վերադարձեք Արացախ, առաջին հերթին առաջին մեծության <<աստղերը>> (նախագահ, երկու պաշտպանության նախարարներ, ԱԺ նախագահ ձեր բոլոր շրջապատով), հետո ձեր <<մեծի>> իրավունքով հրավիրեք ձեր բարեկամ հարազատներին, նրանց խնամիներին, աշխարհով մեկ թափառող արցախցիներին և կետսնենք, թե հարցը ինչքան հանգիստ ու բարի լուծում է ստանում:


Ուժի մեջ է մինչև ձեր վերադարձը
1st-Jan-1990 12:21 pm - Ասենք ճշմարտությունը
Այն, որ թուրքական պետությունը անվերապահորեն պետք է ընդունի հայ ժողովրդի նկատմամբ ծրագրված և իրագործված ցեղասպանության փաստը և մեզ հատուցի մեզ հասցրած վնասների դիմաց, անվիճելի է: Եվ որ այդ հարցի լուծմանը պետք է մասնակցի ամբողջ աշխարհի ժողովուրդները, նույնպես անիճելի է, որպեսզի նման երևույթ այլևս չկրկնվի:

Հայ ժողովուրդը 1895-1923թթ. Թուրքյայի կողմից կազմակերպած ցեղասպանությունների դիմաց պահանջ ունի աշխարհի ժողովուրդներից, հատկապես Եվրոպայի՝ փաստը իմանալու, չկանխելու համար: Իսկ Ցարական և Սովետական Ռուսաստանից պահանջը առանձնահատուկ է: Մենք հայերս պարտավոր ենք Ռուսաստանից պահանջել մեր կորուստների արժեքների այն մասի համար, որը հետևանք էր ռուսների դրդմամբ և մասնակցությամբ Թուրքերի դեմ ապստամբվելու, որը պատճառ է դարձել կոտորածների մեծամաշտաբ լինելու համար: ՈՒստի ռուսները թուրքերի հետ միասին պետք է հատուցեն հայ ժողովրդին:

Ես գիտակցում եմ այն վայնասունը, որ այսօր կբարձացնի հայ ժողովուրդը, բայց ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն մի վայնասունից… Մենք միշտ պատրստ պետք է լինենք ճշմարտությանը դիմակայելու և ապացուցելու մեր ճշմարտությունը:

1990թ
4th-Jan-1989 07:27 pm - Մարդկության խենթությունը
Մարդկության խենթությունները` զենքի արտադրությունը և պատերազմները կանխելու համար, առաջարկում եմ Հայաստան աշխարհը համամարդկային բնօրրան դարձնել: Հայաստանում ստեղծել (կառուցել) համայն աշխարհում տիրող կրոնների (քրիստոնեության, բուդդիզմի, մուսուլմանության և այլն) կետրոն: Այսինք կառուցել մեկ տեղում` Արարատի դիմաց, Գառնիի ճանապարհին, բոլոր կրոնների պաշտամունքների եկեղեցի. (պարզ է, որ յուրաքանչյուր կրոնը իր եկեղեցու անվանումով և ձևով պետք է թողնել) և Հայաստանը հայտարարել բոլոր կրոնների կենտրոն, քանզի Նոյ Նահապետը հանգրվանել է Հայաստանում: Իսկ հետագայում հնարավոր է, որ մեկ աստծու զավակները կարողանան գալ մեկ հավատքի և վերջ տրվի երկպառակտություններին…
Իսկ եթե մարդկությունը կհասունանա այն աստիճանի,որ ակնհայտորեն կտեսնի, որ ռազմականացման վրա կատարած ծախսերի ընդամենը 30 %-ով կարելի է երջանկացնել համաշխարհային մարդկությանը, երևի թե դադարի զենք արտադրելուց: Իսկ եթե այս երևույթը կարգավորում է Աստված, դե ուրեմն նրա գործերին չենք խառնվի…
This page was loaded May 11th 2008, 12:49 am GMT.