| |
| “Տեղահանում են”, “կոտորում են”, “բռնաբարում են” - 1100թ-ից սկսցած հայ ժողովրդին լուսաբացին կամ երեկոյան հասած լուրերն են... 2005թ դեկտեմբեր – Ջուղայի գերեզմանատանը ավերել են վերջին 4000 խաչքարերը, որի հեղինակներն են այդպես էլ մարդ չդարձած 21-րդ դար մտած թուրքերը:
Այս լուրը հաղորդեցին հայկական լրատվամիջոցները: Ինչպես լռել էինք նախկինում, նույն Ջուղայի 5000 խաչքարերը երկրի երեսից ջնջելու փաստի առթիվ, այպես էլ այսօր ենք լռում...
Հայոց իշխանություններ, նոյեմբերի 27-ին ձեր հրատարակած թվերով իբրև փաստ արձանագրվեց, որ մեկ ու կես միլիոն մարդ ձայն է տվել իրենց ապրելու իրավունքին`սահմանադրության փոփոխությանը: Այդ իրավունքը ոտնահարված է: Այդ ինչու՞ այդ մարդկաց փողոց չեք հանում, որպեսզի ձեր կողմից հորջհորջված քաղաքակիրթ աշխարհին ահազանգեք: Ինչպե՞ս եք պատկերացնում պետություն կամ ազգ ու ժողովուրդ ղեկավարելը. որ դուք կուշտ ու հարուստ լինեք, թող պետությունը իր պատմությունով վերանա, հա՞...
Ամպագոռգոռ ընդիմություն, համոզում եք, որ ժողովուրդը ձայն չի տվել (միանգամայն համաձայն եմ): Դե այդ իսկ ժողովրդին հանեք հանուն հայ ժողովրդի պետականության պաշտմանության: Հանեք, քաղաքակիրթ ազգերին զգուշացնելու համար: Ասեք, եթե 21-րդ դարում այդ վայրագները շարունակում են աշխարհի երեսից վերացնել հայոց պետականության սիմվոլները, մենք հայտարարում ենք նմանատիպ վերաբերմունք այդ վայրագների նկապմամբ...
Հայ ժողովրդի “փրկիչ” կուսակցություններ, հասարակական կազամակերպություններ, ի՞նչ է դուք ստեղծվել եք միայն նրա համար, որ յուրաքանչյուրդ բզկտի ազգին ու նրանից խլի իր բաժինը կամ համաշխարհային օգնություններից փախցնի իր բաժինը: Միևչև օրս ձեր գործողւթյունները ապացուցել են վերընշված փաստը: Եթե դուք ձեր 30.000-ից մինչև հինգ հոգանոց անդամներին ոտքի չհանեք թմբրի մեջ գտնվող, ամեն ինչի նկատմամբ անտարբեր ազգին, նշանակում է դուք բամբասողներ եք...
Հայաստանի անտառաճանաչ ԱԺ (իհարկե, ներողություն բանիմացներից), եթե դուք այս պահին չցուցաբերեք մեր կամքի արտաբերում, այսինք ընտրողների համաժողովրդական ցասումի բարձրացման գործը, ուրեմն պետք է հեռանաք: Դուք պարտավոր եք ԱԺ ամբիոնից դիմել ժողովրդին. “Հանուն մեր պետականության ոտքի բարձրացեք, սա աթոռափոխության համար չի”...
Քաղաքակիրթ աշխարհ, եթե 2006թ. Ղարաբաղի հարցի լուծման տարի եք համարում, թե ինչ ելքով միայն դուք և մեր իշխանությունները գիտեք, հիմա բացեք ձեր աչքերը և պատկերացրեք. եթե մենք Ղարաբաղը թողնենք Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ ապագա է սպասում նրան...
Ամբողջ հայ ժողովրդին - եթե մեր անկախությունը և պետության հարատևումը թանկ է ամեն մի հայի, խնդրում եմ այս պայքարի մասնակիցը լինել, սա աթոռակռիվ չի...
Հայոց եկեղեցուն – ընդունել և ապրում ենք “մի արա ուրիշին այն, ինչը չես ուզենա անեն քեզ” սկզբունքով...Խնդրում եմ ասեք, այս վայրագների հետ ինչպե՞ս վարվենք...
15.12.2005 | |
|
| Ըստ երևույթին, տեռորը կամ տեռորիզմը ծնվել է մարդկության հետ և նրա հետ անցել մարդկության զանգացման բոլոր փուլերը, սկսած Աբելի սպանումից առ այսօր…
Իհարկե, մարդկությունը միշտ էլ վերլուծել է տեռորի առաջացման և նրա վերացման պատճառա հետևանքային կապը և առ այսօր չի կարողանում հասկանալ կամ ճանապարհ չի գտնում այն կասեցնելու և վերացնելու համար:
Տեռորիստներն իրենց գործունեությունները արդարացնում են տարբեր պատճառաբանություններով, ասենք. ազգային ազատագրական շարծման հետ են կապում, կամ իրենց անելանելի վիճակից դուրս գալու, կամ փող աշխատելու ճանապարհ են համարում և այլն, և այլն:
Իհարկե տեռորիստական գործունեությունների քննադատումը և նրան դեմ լինելը ցանկացած բանական մարդու առաջնային խնդրին է: 2004 թ. սեպտեմբերի 1 Հ.Օսեթական քաղաք Բեսլանում կատարված տեռորին երևի թե ոչ մի անուն չկարողանանք կպցնել, քանի որ այդ տմարդիները ձեռք բարձրացրեցին անմիջապես երեխաների վրա /իհարկե, մինչ այդ էլ տեռորիստական ակտերի ժամանակ զոհվել են երեխաներ, սակայն այդ ակտերը անմիջապես կապված չեն եղել երեխաների հետ/, այս անածական կենդանիները կորցրել են ոչ միայն մարդկային դեմքերը, այլ այն բոլոր հատկանիշները, որոնք կան մարդու մեջ: Նրանց մարդ անվանելու համար ոչ մի հիմք չկա:
Համայն մարդկությունը այս անանուն վայրակությունից հետո պարտավոր է միանալ, միասնակամ պայքար կազամակերպել այդ չարիքի դեմ: Եթե բոլորս ցանկանանք, որ այդ անմարդկային չարիքը վերանա, առավել ևս համոզված եմ, որ բարի կամքի տերերը անպայման և անհապաղ կհաղթեն այդ չարիքը: Եթե նրանք կորցրել են իրենց մարդկային կերպարը և համարձակվում են ձեռք բարձրացնել երեխաների վրա, ապա նրանց չկա ո՛չ ներում, ո՛չ իրավական պատիժ և ո՛չ էլ Աստծո պատիժ: Նրանք ենթակա են ոչնչացման և միայն ոչնչացման, ինչպես նաև նրանց օժանդակողները: Անկախ նրանից, թե նրանք որտեղ են` Չեչնյայում, Պաղեստինում, Աֆղանստանում, Իրաքում, Ֆիլիպիններում, Կոլումբիայում…մի խոսքով, որ երկրում կամ որ տարածքում էլ որ լինեն:
01.09.2004թ | |
|
| Եթե իրերը րիենց անուններվ կոչենք, պարտավոր ենք Հայաստանի Հանրապետության անունը փոխել և անվանել Փոխնախարարների և խորհրդականների հանրապետություն: Այ ղեկավարներ. ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, դուք երբևիցէ կարող եք մտածել, որ այս մի թիզ հողի և մի բուռ ժողովրդի համար արդյոք դժվար չէ պահել այսքան փոխնախարարներ և խորհրդականներ… Ի՞նչ է, հանրապետությունը ձեր սեփական բոստանն է, որ տեղից վեր ելնողին նշանակում եք կամ փոխնախարար, կամ խորհրդական…Սթափվեք, մենք, հարկատուներս, նրա համար չենք, որ մեր փողերը այսպես փոշիացնեք: Երկիրը ղեկավարելու փոխարեն ձեզ քծնողներին ու ծանոթներին տեղավորում եք անշառ գործի (ոչինչ չանելով, ժողովրդի հաշվին կերակրվելով): Ամոթ է…
23.03.2004թ | |
|
| Եթե չորրորդ դարում Հայաստանը բաժանվեց պարսիկների և բյուզանդացիների միջև, իսկ 15-րդ դարից սկսած այն բաժանվեց պարսիկների և սելջուկյան թուրքերի միջև, ապա 19-րդ դարից սկցած այն բաժանվեց ռուսների, պարսիկների և թուրքերի միջև: Եվ ահա 1991թ անկախ Հայաստանը 2003թ. հունիսից նորից բաժանում են երեք կուսակցությունների միջև. հանրապետականի, դաշնակցության և ՕԵ-ի, որոնց նպատակն է հավաքարարից մինչև երկրի պրեզիդենտի աթոռների վաճառքը և շահ ստանալն է, ըստ կուսակսության կարողությունների: Երևի թե սա լինի Հայաստանի վերջին բաժանումը…ի՞նչ իմանանք, ինչ է սպասովում…
Հունիս 2003թ. | |
|
| Առավոտյան ժամը 12-ին դռան զանգը հնչեց: Բացեցի: Փոստատարը՝ բարեհամբյուր մի տիկին, քաղաքավարի հարցրեց. «Սա է Գեւորգյանների բնակարանը», «Այո»: «Դուք նամակ ունեք, խնդրեմ վերցրեք»: Վերցնում եմ նամակը, այն բացված ւ կրկին փակված է: Ակամա հարց, «Տիկիկն, ինչու է նամակը բացվել ւ ով է այն բացել»: «Ճիշտ է ընկեր ջան այն բացել ւ փակել են մեր կայարանի հատուկ ծառայությունից, ահա նրանց ուղանկյուն կնիքը»: Իմ հարցին, թե ինքը որտեղից գիտի, որ նամակը կայարանի ծառայությունն է բացել, նա պատասխանում է. «Ահա նրանց կնիքը»: Ես հասկանալով, որ այս կինը ոչինչից տեղյակ չի, շնորհակալություն եմ հայտնում նրան ւ վերցնելով բացված-փակված նամակը ու ցանկանում կնիքից հասկանալ այդ կազմակերպության ով կամ ինչ լինելը: Բայց ավաղ այնտեղ միայն անհասկանալի հիոլոգրիֆներ են...
Երկար ժամանակ ինձ տանջել է այն հարցը, թե ինչպես սեփական պետությունը իր իսկ սեփական ժողովրդին դարձրել է գաղթական: Մինչեւ 2000թ. սեփական մաշկի վրա չզգալով այս դաժան ճշմարտության անտանելի բեռը, հոգուս խորքում քննադատում էի գնացողներին: Սակայն դստերս հայրենիքից բացակայելը և այս ու նման օրինախախտումները նորից ապացուցում են, որ հայրենիքը հիմնականում լքում են ՀՀ այսպես կոչված ախպեր-ընկերավարի ղեկավարումից, գործից անտեղյակ չինովնիկների կամակատարումներից, օրենքի ոչ թե կիրառումից այլ նրա իրենց ուզած ձեւի կիրառումից:
Դե ինչպես բացատրես այս երկրի չինովնիկներին /նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նախարարներ ւ մինչեւ վերջին տեսուչ/, որ մեր հաշվին, այսինքն մեր վճարած հարկերի հաշվին ապրողներ, դուք մեզ հետ այսպես վարվելու իրավունք չունեք: Մենք ձեզ չենք հագցնում, կերակրում, պահպանում, որ դուք մեզ մեր հայրենիքից հեռացնեք...
Երկրի նախագահ ւ ԱԱՆ-ուն, նամակով երկիր չես կարող քանդել, նամակով միայն կարոտը, թախիծը, վերադարնալու բաղձանքն են արտահայտում: Երկիրը դուք եք քանդում ձեր կեցվածքով ւ արարքներով ւ ձեզ համար անհասանելի այլ կապի միջոցները ւ ոչ թե նամակակապը:
Ըստ սահամնադրության ես համարվում եմ յուրախանչյուր ոք ւ պահանջում եմ ՀՀ սահմանադրությունով ինձ տրված իրավունքները պաշտպանել, հատկապես երկրորդ գլխի բոլոր հոդվածներով: Ով պիտի պատասխանի ինչու է իմ դստրիկի հոքու գաղտնիքը կարդացվել...
Ինչ է սա... ԱԱՆ, թե նամակներ ընթերցող նախարարություն... Թե իրենց անգրագիտության ձերքը կրակը ընկած չինովնիկներ Թե իրենց դերն ու նշանակությունը չհասկացողների բանակ Թե ժամանակակից կապից ոչինչ չհասկացող հավաքածու
16.01.2002թ. | |
|
| Արխիվից 13.11.2002թ.
Որպես ընթերցող, կարդալով ՀՀ թերթի 2002թ. նոյեմբերի 13-ի թիվ 204 համարի վերը նշված վերնագրով հոդվածը (հեղինակ Տիգրան Ֆարմանյան), մեկ անգամ ևս համոզվեցի, որ որոշ հայեր վրացիների հետ կողք կողքի ապրելու մեզ բաժին հասած պատմական ճակատագիրը, հայերիս ստիպում է միայն քծնել այդ տուտուցներին, կարծես թե այլ ելք չկա: Բայց միշտ էլ կա հավասարը հավասարի հետ խոսելու և կողք կոզքի ապրելու ձևերը և կարգը (սա այլ թեմա է):
Գրեմ այն շարժառիթի մասին, որը ինձ, որպես ընթերցողի, ստիպեց գրիչ վերցնել և մեկ երկու տող գրել: Հարգարժան հեղինակը Խոջավանքում թաղվածներին չի ուզում նշել, հավելելով. “Որևէ անուն չնշենք, այլապես ստիպված ենք հիշել 30-ից ավելի անուններ”…
Հարգարժան հեղինակ, եթե ձեզ թվում է, թե այսօրվա Ձեր և մեր հայրենակիցները գիտեն այդ 30 փառավոր անունները, դուք չարաչար սխալվում եք: Եվ դուք պարտավոր էիք մեկ անգամ ևս նշել այդ անունները, որպեսզի հայերը հասկանան, թե իրենց դարավոր “եղբայրները” ինչպիսի անունների շիրիմներ են պղծել… Եվ մենք լռում ենք ու ձայն չենք հանում: Դրա փոխարեն հոդվածը ծանրաբեռնել եք ծերուկ աղվեսի` Շիվարնաձեի, խոսքերով, այն մարդու, որը քանդել է տալիս Խոջավանքը, իսկ մեզ մոտ աղվեսի արցունքներ թափելով, դարավոր եղբայրության խոստումներ տալիս: Կամ չնշելով 30 վեհ անուններ (երևի տեղի պատճառով), հսկայական տեղ եք հատկացնում Երևանի քազաքապետի ոչինչ չասող ինֆորմացիային: Ոչինչ չասող, քանզի նրանք ավերում և շահ են ստանում, մենք ծախսում ու քծնում ենք: Այդ ծախսերով տեղափոխենք այդ շիրիմները և մեր ազգին փրկենք հետագա ամոթներից (վրաց գալիք սերունդները նորից են պղծելու, ինչպես և շարունակում են քանդել հայկական համարյա բոլոր եկեղեցիները), որի մեջ ես համոզված եմ, լավ ճանաչելով մեր այսպես կոչված երկվորյակ “եղբայրներին”…
Ահա այսպես է մտածում հասարակ ժողովուրդը և ոչ թե այսպես կոչված ղեկավարները: | |
|
| Եթե մեր սիրելի Սիլվա Կապուտիկյանը չի իմանում ում դիմի և հասցեատիրոջը չգիտի, ես գիտեմ: Պետք է դիմել մեր ժողովրդին, մեր շարժիչ ուժին և մեր գոյատևման հիմանակն աղբյուրին: Բայց մի կարևոր բացառությամբ և անհրաժեշտ պայմանով` ժողովրդին չխաբել և թյուրիմացության մեջ չգցել նրան և ինչպես ցույց է տալիս գործողությունների ընթաղգը, ժողովրդին չթողնել անելանելի վիճակում, ինչպես անհովիվ "գառներին":
Ես չեմ ուզում մեր ժողովրդի պատմությունը և նրա նշանակությունը մեծաբանել, քանզի հայ ժողովուրդը իր պատմությունը լավ գիտի: Բայց ահա այդ պատմությունից և ոչ մի ժամանակաշրջանում դասեր չենք քաղում: Հայ ժողովրդի, ներողություն ոչ թե ժողովրդի այլ ազգի, ճակատագրական պահեր են հանդիսացել 451թ. և 1918թ. իրենց նախորդող ժամանակաշրջաններով հանդերձ: Այդ ճակատագրական պահերին պետք է համադրել նաև 1988թ.: Եվ եթե այդ ճակատագարակ պահերին ազգապահպանման և ազգագոյատևման վճռական սատարը եղավ մեր ժողովուրդը, ուստի այսօր մենք մեր հույսը պետք է կապենք միայն մեր ազնիվ, աշխատող ժողովրդի հետ, որը ընդունակ է ամեն ինչի, երբ նրա գոյատևմանը և արժանապատվությանը վտանգ է սպառնում:
Հիմնական հարցը, որ ես առաջ եմ քաշում այն է, որ հենց այս ժողովրդին պետք է ճիշտ ճանապարհով տանել:
Մենք պետք է հասկանանք, որ ղեկավարելը աշխատանքներից ամենա ծանրն է, ամենատաժանակիրը, ամենապատասխանատուն, եթե դուք ազնվորեն ծառայում եք հայ ժողովրդին և ազգին: Իսկ եթե դուք ուզում եք փոխարինել մեր նախկին կարգադրող, բայց պատասխանատվություն չզգացող ղեկավարներին, նշանակում է շահագործման մեկ խավը փոխարինում է մեկ այլ, նոր, կատարելագործված բյուրոկրակտներով, որոնք ազգային ազնիվ զգացմունքները, ժողովրդի ճակատագիրը ուզում են հարմարացնել իրենց ինչ-որ ժամանակ չիրականացված երազանքներին:
Իմ ժողովուրդ, ես գործի մարդ եմ և սիրում եմ առարկաները կոչել իր անունով: ՈՒրեմն հիմա ես պարտավոր եմ խոսել փաստերով:
Հրաբխային լավայի պես մեզ վրա թափվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունը մայր հայրենիքին` իր մարմնին վերամիավորվելու ցանկությունը: Դա 1988թ. փետրվարի 20-ին էր:Այդ օրից և այդ ժամից հետո 70 տարի քնած հայ ժողովուրդըկարծես թե դուրս եկավ նիրհից և հիշեց, որ մենք մի ազգ ենք և մեր հայրենիքը ծվատվել է ՍՍՀՄ-ի վայ ղեկավարների կողմից, խեղաթյուրելով ճշմարտության բոլոր նորմերը:
Այս որոշիչ օրերին Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մի դիրք բռնեց, որը ոչ մի կերպ չես կարող որակել հայ ազգի կենսական շահերի պաշտպանության տեսանկյունից: "Զգուշությունը և սթափությունը" որը ցուցաբերեց հանրապետության ղեկավարությունը, տվյալ դեպքում բացահայտ կերպով չարդարացրեց:
Իսկ ահա զարթոնքի այդ օրերին, ինչպես ես կվորակեի, ժողովրդի ազնիվ մղումներից և վերակառուցման գործին գործուն միջամտություն տալու ցանկությունից օգտվեցին մի խումբ ընկերներ, որոնք ազգի և ժողովրդի առջև դեռևս վաստակ չունեն և նրան ղեկավարելու փորձ չունեն:
Շատ հանգիստ է բերանացի գոռալ դեմոկրատիա, բայց այն իրագործելը շատ ու շատ դժվար է: Դժվար է առավել ևս այն պատճառով, քանի որ նրա էությունը մենք դեռ լրիվ չենք հասկացել:
Չշեղվենք հիմանակ հարցից` Ղարաբաղի ժողովրդի դիմումից: Ինչպես նշեցի վերեևում, ի հայտ եկած նորաթուղ ղեկավարությունը Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջի հարցը անվանեց վերակառուցման և դեմոկրատիայի ամենակարևոր օղակ: Ինչպես ցույց տվեցին նրանց հետագա գործողությունները, նրանք ընկան գործերի և մտքերի մի լաբիրինթոս, որից ի հարկե չեն կարողանում դուրս գալ:
Մեր ազգի նշանավոր, ճահանչված, ազգի հանդեպ ծառայություն ունեղոց, հայրենասեր, ազգասեր, սթափ դատող մարդկանղ զգուշացումները, գործելու կոնկրետ ծրագերը կարծես թե չէր բավարարում մեր այս շարժման անճարակ ղեկավարներին: Եվ նրանք թողած հիմնականը` Ղարաբաղի մարզի ժողովրդի պահանջը /ես այս պահանջը հաճախակի եմ նշում, որպեսզի հայ ազգի մեջ տպավորվի հարցի հիմնական և միայն լինելը/, այդ պահանջի դրականորեն և առանց վտանգավոր ու անցանկալի հետևանքներով լուծելու ուղիները, սկսեցին իրենց քիթը խոթել իրենց չվերաբերվող հարցերի մեջ, որը սկզբնական շրջանում ժողովրդի կողմից ստացավ որոշակի աջակցություն: Բայց հետագայում այնուամենայնիվ բերեց խորը հիասթափություն և հավատի կորուստ շարժման ղեկավարության հանդեպ վերջնական և լիակատար հաղթանակի հասցնելու նրա ընդունակության և կարողության նկատմամբ:
Արդեն հարյուր օրից ավելի է, որ ականջներումս հնչում է միլիոնից ավելի ժողովրդի միասնական վանկարկումը` Մեծ Հայք /ժամանակակից ուտոպիյա Զ.Բալայանի գլխավորությամբ, որը չգիտի թե ազգի ճակատագրի և նրա գոյատևման հարցին ինչպես են մոտենում և ինչպես են վերլուծում իրադարձութունների ընթացքը/:
Հայ ժողովուրդ, ես ձեզ դիմում եմ հետևյալ ճշմարտության համար: Այսօր մենք պետք է լավ հասկականք, որ Ղարաբաղի ժողովրդի պահանջը կատարելու համար հարկավոր են գործնական քայլեր, բայց այս քայլերը պետք նպատակամղված լինեն միայն և միայն Ղարաբաղի ժողովրդի պահանջի ուղղությամբ, առանց մասնակի շեղումների:
Այսօրվա հրամայականն է, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի արտահերթ նստաշրջան կամ ծայրահեղ դեպքում` հունիսի 15-ի նստաշրջանի օրակարգում անվիճելիորեն մտցնել Ղարաբաղի մարզի ժողովրդի դիմումի քննարկման հարցը և տալ միայն ու միայն դրական պատասխան:
Երկրորդ հրամայական պահանջն է, որ այսօր և ընդհանրապես ժողովուրդը պարտավոր է իր ազգի հարցերով զբաղվող և ազգը ղեկավարող մարդկանց ընտրի այնպիսիներին, որոնք ազգայինը և ազգի շահերը վեր են դասում ամեն ինչից` ընդհուպ անձնականից:
Երրորդ հրամայականը, մեր գործողությունների նպատակամղվածությունն է: Մեր գործողությունները պետք է համաձայնեցնել Ղարաբաղի ժողովրդի, ես կրկնում, ժողովրդի պահանջի հետ, քանզի հարցը բարձրացվել է նրանց կողմից և դեռ նրանք մեզ միացած չեն /թե չէ ժողովուրդը սննդամթերք է հավաքում, իսկ Ղարաբաղից պատասպանում են որ իրենց պետք ճէ, ըստ Ս.Հ. թերթի/:
Չորրորդ հրամայականը` Հայ ժողովուրդ, ինչպես ղարաբաղցիներն են մատնանշում և գործով ապացուցում, որ հետդարձի ճանապարհ չկա, այդ նույնը մեզ է վերաբերվում: Մեր արդար հարցի լուծմանը, նրա ճիշտ լուծմանը կնպաստի միայն մեր միասնությունը, համախբվվածությունը մեկ նպատակի, այն է` Լեռնայի Ղարաբաղը, ՈՒտիքը, Նախիջևանը Հայաստանին միացնելու նպատակին ծառայելը: Դժվարին, բայց իրագործելի խնիր է այս խնդիրը:
ՈՒրեմն խնդրում եմ ձեզ, թողնել բոլոր տեսակի անձնական, փառասիրական և նման մակդիրներով գործողությունները, դառնալ մեկ միասնական բռունցք և լծվել խնդրի լուծմանը, որպեսզի հետագա սերունդները նախ ունենան լավ դաս միախմբվելու և գոյատևելու և մեզանից ստանան ոչ թե անջատ-անջատ հայկական մարզեր, այլ միասնական մի պետություն: Փնտրում ենք լավագույն "Զորահրամանատար" այս պայքարը ղեկավարելու համար:
01.06.1988թ. | |
|
| Սիրելի ժողովուրդ, ես ցանկանում եմ ձեզ հետ միասին մտորել այսօրվա և հետ այսու մեր ժողովրդի անցնելիք ճանապարհի և ազգային ծրագրի մասին:
Ես ցանկանում եմ, որ նախ մենք, ժողովուրդս (առանց պաշտոնի և աթոռր մարդիկս) հասկանանք, թե ինչ ենք ուզում և իչպես ենք ուզում ապրի մեր ազգը և այնուհետև ընտրենք համաատասխան ազգընտիր նախագահ և ազգընտիր ԱԺ ու հանձնարարենք նրանց իրականացնել միյան մեր առաջադրած խնդիրները: Այս պարզ ճշմարտության փոխարեն մենք` ժողովուրդս, ընկել ենք թյուրիմացության մեջ և սպասում ենք ինչ-որ անհատից կամ մարդկային փոքրիկ խմբերից որոնք իրենք իրենց կուսակցություն են համարում), որ մեզ առաջադրեն իրենց ծրագիրը, որ մենք նրանց ընտրենք նախագահ: Վերջին ութ տարիները իմ ասվածի ապացունցն էին. առանց ազգային ծրագրի, դեռ ավելին, նախագահի թեկնածու Լ,Տ-Պ-ն իր ինքնագոհ հայտարարությունից հետո, որ ինքն էլ ծրագրի չունի, մենք նրան ընտրեցինք նախագահ: Արդյունքը եղավ երկրի ամբողջական քայքայումը բոլոր բնագավառներով: Ուրեմն նորից եմ կրկնում. ժողովուրդը պետք է առաջադրի ազգի ապրելու ծրագիրը, որից հետո ընտրի այդ ծրագիրը իրականացնող նախագահ և ոչ թե հակառակը:
Որպեսզի ասածս ավելի պարզ ու մատչելի դառնա, բերեմ ԱԺ պատգամավորների օրինակը: Մենք, 10,000 մարդ, ընտրում ենք մեկ մարդու ու ասում, որ դու ԱԺ-ում պարտավոր ես պաշտպանել մեր շահերը: Մինչև ԱԺ-ի շենք հասնելը երդվում է, թե սրբորեն կկատարի մեր և իր ծրագիրը: Եվ ահավասիք այդ շենքում դառնում է մեր իսկական թշնամին. սեղմում է այն կոճակը, որը հակադրվում է ազգի շահերին` Ղարաբաղիը ծախելու կոճակին, թանկացումների կոճակին և այն շատ ժամանակ չհասկանալով: Բայց չէ որ մենք դեմ ենք, թե Ղարաբազը Ադրբեջանի կազմում մնալուն և թե հացի, ջրի, օդի և հոսանքի ու այլ սակագների բարձրացմանը: Ի՞նչ է ստացվում. այդ մի մարդը թքաց ունի իրեն ընտրած 10,000 վրա: Իսկ եթե կատարվի հակառակը, պատկերացնում եք 10,000 մարդ թքի մեկի վրա, ինչպիսի շոգեբաղնիք կառաջանա: Այդ ժամանակ մենք կկոչվենք արժանապատիվ ապրող ժողովուրդ:
Եվ շուտով մենք ընտրելու ենք նախագահ: Այս նախագահը միանշանակ պետք է իմանա, որ ինքը չի կարող արհամարհել մոտ 10 մլն հայի, քանզի հակառակ պրոցեսը ահավոր կլինի...
Ելնելով վերը ասվածից` առաջարկում եմ ազգային ծրագրի տարբերակ և հույս հայտնում, այն ազգովի լրացնելով ու հղկելով, դարձնել մեր ազգի նպատակը:
Ընտրված նախագան պարտավոր է. - ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ցանկացած հայ Հայաստանը համարի իր միակ և անփոխարինելի հայրենիքը - դառնալ հայ ժողովրդի միասնակամության <<շուջուխի թելը>>, այսինք կարողանալ ազգը համախմբել մեր նպատակների իրականացման համար - պահպանել ժողովրդավարությունը և ազատությունը բոլոր բնագավառներում - ստեղծել կայուն իրավական օրենսդրական դաշտ - կարճ ժամանակաշրջանում բնակչությանը ապահովել աշխատանքով - կազմակերպել ԱԺ-ի նոր ընտրություն - ստեղծել սահմանադրական հանձնածողով ՀՀ նոր սահմանադրություն ունենալու համար - շատ կարճ ժամանակում վերաբնակեցնել Արցախ աշխարհը ազատագրված տարածքներով - հանրապետությունում ստեղծել այնպիսի ազգային գաղափարախոսություն, որը կընդունի ողջ հասարակությունը - օրենքի սահմաններում ժողովրդից թալանածը ետ վերադարձնել պետությանը - արագ վերանայել հարկային, մաքսային, բանկային վարվող ժողովրդամերժ քաղականությունները - կրճատել պետական ծառայողական ապարատը և այն ապահովել պրոֆեսիոնալներով - բարձրացնել միջազգային ատյաններում հանրապետության շահերի պահպանման քաղաքականությունը - յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հաշվետու լինել ազգի առաջ կատարածի և չկատարածի համար - ապահովել անձնական ապրելակերպի թափանցիկությունը
Ահա մոտավորապես այն ազգային խնդրիները (իհարկե, ժողովրդի կողմից հղկելուց հետո), որը ըստ իս պետք է դնենք այսօրվա ընտրարշավ ելած հարգելի և անհարգելի նախագայի թեկանծուների առաջ: Մենք մեր կողմից պարտավորվում ենք աջակցել և օգնել այդ խնդիրների լուծմանը:
Հայրենակիցներ, այսօրվա առաջադրված թեկնածուների մեջ կան անձեր, որոնք, ըստ իս, կհամաձայնվեն մեր կողմից առաջադրվող ծրագրի կետերի կատարմանը և մեզ հետ միասին ազգը կտանեն դեպի ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
Մեկ հոգսի մասին ևս. երբեք չլսեք և չհավատաք այն մարդկանց սուտ արցունքներին, որոնք անընդհատ կրկնում են, թե ահա եկել է վերջը և միայն իրենք կարող են փրկել ազգը վերահաս կործանումից: Կա մի պարզ ճշմարտություն. ազգը միշտ գտնվում է ինքնազարգացման և ինքնամաքրման մեջ` անկախ ժամանակից և ղեկավարից: Եվ այս պրոցեսում ազգը ինքն է լուծում իր խնդիրները և ոչ թե աթոռապաշտները, որոնք իբրև թե ազգը փրկելու ահմար ծգտում են այդ աթոռներին: Եկեք մերժենք այս նորօրյա <<քրիստոսներին>>: Իսկ նրանց մերժման ճանապարը կլինի ազգընտիր նախագահը: 09.02.1998թ. | |
|
| 395 մ.թ.ա. Կոնստանդինոս կայսրը պետական հարկ և տուրքերից ազատել էր բոլոր ուսուցիչներին….
Ժամանակակից հասարակությունը սկսում է ձևավորվել մսուր-մանկապարտեզից, դպրոցից, բուհից և աշխատանքային վայրից: Մարդը, քաղաքացին նորածնից մինչև չափահաս դառնալն անցնում է այս ճանապարհով, որտեղ էլ ձևավորվում են նրա պատկերացումները կյանքի, պետության, ազգի և աշխարհընկալման շուրջ: Եվ ովքեր են կերտում, ձևավորում այս խմորից մարդուն` միանշանակ մանկավարժները: Դա կլինի դայակը, դաստիարակը, մանկավարժը, ոսուցիչը, դասախոսը և այլն… Իսկ ինչպես ենք վերաբերվում մենք` պետությունը, այս հասարակությունը կերտողների աշխատանքին ու նրանց արժանապատիվ ապրելուն և նրանց դերին, որոնք պետք է լինեն նոր սերունդների չափանիշները:
Մենք չենք ապահովում նրանց կյանքի միջին կամ անգամ մինիմում պահանջները, այլ նրանց դարձնում ենք դրամահավաքներ: Չապահովելով մսուրի և դպրոցի, ոսումնարանի, բուհի նորմալ աշխատանքային պայմանները, ինչպես նաև չապահովելով մանկավարժների նարձր կենսապայմանները, <<վերևները>> ստիպում են նրանց թողնել իրենց բուն գործը` երեխաների դաստիարակությունը, նրանց դարձնուն են դրամ հավաքողների, որին անմիջական մասնակից է դառնում երեխան: Դե եկեք այս երևույթի մեջ դաստիարակեք ապագա քաղաքացուն կամ մարդուն: Մարդկության չարիքը` կաշառակերությունը վերացնելու առաջին պայմանը տվյալ հասարակության համար իր մանկավարժների բարձր կենսաապահովածությունն է, խոսքն առաջին հերթին ֆինանսականի մասին է. եթե մանկավարժը ապահովված է, նա իր ամբողջ գիտակցության ողջ ուժով կտրվի մատաղ սերնդի դաստիարակությանը:
Սերունդը մսուրից, դպրոցից, բուհից չշփվելով, չլսելով, չտեսնելով կաշառքով սովորելու աշխատանքի տեղավորվելու, գործորը <<հաջողացնելու>> երևույթների մասին ինք իր բնագավառում կաշխատի առանց այդ երևույթի:
Թե չե մսուրից փչացնելով երեխային` կյանքում պահանջում ենք, որ դատախազը, դատավորը, ոստիկանը, բյուր հազար սպասարկող տեսուչները, բյուրոկրատ ապարատների չինովնիկները գործեն առաց կաշառքի: Սա լինող փաստ չի…
Կաշառակերության և հովանավորչության վերացման հիմքերը պետք է դրվեն հիվանդանոցից: Մարդը ծնվում է ազատ, արժանապատիվ, նրան իր ծնված օրից չպետք է փաթաթել անսովոր բարքերի բարուրով. ծնվեց` մաղարիչ, դուրս ենք գրում` մաղարիչ, մսուր ենք տալիս` մաղարիչ, մսուրում եղած ժամանակ` դրամահավաք, դպրոցում` դրամահավաք, կրկնուսուցման համար` փող, բուհ ընդունվելու համար` փող, սովորել ավարտելու համար` կաշառք, աշխատանքի տեղավորելու ու աստիճաններով բարձրանալու համար` փող ու կաշառք, ու այսքանից հետո մարդուն ասում են այրանդ մեջ մտածը հանիր: Չի հանի, ինչքան էլ որ աշխատավարձը բարձրացնեք, նրա արյունը վարակված է, ինքը փչացած հասարակության ծնունդ է, չի մաքրվի:
Մի պղծեք նորածինից մինչև կյանք մտնելը, կտեսնեք, որ նա չի պղծվի ու կդառնա մաքուր, կունենա ձգտումներ, կպաշտպանի իր իրավունքները, կհարգի և կպաշտպանի օրենքը, կհարգի դիմացինի ինավունքները…<<Լավ է մեկ անգամ օրինակ, քան հազար անգամ թուք ու մուր>>, ինչպես նշել է մեր մեծ գրող Խ.Աբովյանը: Այ սա պետք է կիրառենք մենք, միայն անձնական օրինակներն են ընդունելի մատաղ սերնդի համար:
1988թ. | |
|
| Հայոց անկախ պետականության կառուցման ճանապարհին հայ ժողովուրը անցել և դեռ կանցնի շատ վայրեվերումներ: Այդ վայրեվերումներից մեկն էլ 1996թ. ստեղծած և 1997թ. իրեն մեռած համարող ԱՀԴ-ն է:
Եթե Վ.Մանուկայնը ԱՀԴ-ն նկատի ունի միայն նրա լիդերներին, ապա մեր ժողովուրդը “մեծ” շուքով, սրտի ցավով կարող է թաղել նրանց, քանի որ վերջին տարիներին ազգովի միասնական միայն “լավ” թաղում ենք կազմակերպում:
Իսկ եթե նա դաշինքը ի նկատի ունի , վերջին նախագահական ընտրություններին դաշինքին ձայն տված հայ ժողովրդի 50% –ին (այս թիվը պաշտոնական է), ապա այստեղ նա պարտավոր է մանրամասն բացատրություն տալու մեզ, ժողովրդիս, թե ինչու է մեզ մեռած հաշվում: Միայն նրա համար, որ իրեն աթոռ չհասավ, թե…
Այսօր և ընդմիշտ հարգարժան պարոնը պետք է հասկանա, որ 1996թ. նախագահական ընտրություններում հավաքաց ձայները, ոչ թե Վ.Մանուկայնին կամ ԱՀԴ-ին բնութագրող թվեր էին կամ տոկոսներ, այլ այդ ձայները ընդդեմ գործող վարչակազմի ձայներն էին: Մեր ժողովուրդը հիասթափվել էր և իր ձայնը կտար անգամ նեգրի: Այնպես, որ ժողովուրդը հավիտենական մնացող է, իսկ լիեդերները գալիս ու գնալու են և այդ ժողովուրդը ինքը կճարի իր նոր արժանի լիդերներին: Այնպես, որ իրականում մեռնելու ընդունակ են միայն լիդերները և ոչ թե ժողովուրդը:
Ըստ ինձ եկել է ժամանակը, որ մենք ժողովրդի զավակներս, այսորվա մեր քաղաքական լիդերներին /իրենց առաջնորդ հորջորջողներին անկախ հասարակության մեջ նրանց զբաղեցրած դիրքից/ սթափեցնենք և նրանց ցույց տանք իրենց իրական դեմքը և դիմակը, թե չե նրանցից ամեն մեկը կամ իրեն է միամիտի տեղ դնում կամ ամբողջ ժողովրդին: Չնայած ժողովուրդը շատ լավ գիտի թե նրանցից յուրաքանչյուրը ով է և ինչի է արժանի:
Մեր ժողովուրդը մի պարզ ճշմարտություն գիտի, որ կուցակցությունների լիդերները և թեկուզ իրենք կուցակցությունները եկող գնացող են, անկախ իրենց անվանումից և լիդերներից, իսկ իրենք հավիտենական մնացող են և մեր ազգի ճակատագրի որոշողները:
Մի գեղեցիկ նրբություն էլ` ժողովուրդը շատ լավ հասկանում, որ կուսակցությունները և նրանց ղեկավարները հետապնդում են նեղ, շատ նեղ ընկերական շահեր: Այսինք նրանց նպատակն է ժողովրդի ուժերով հասնել իշխանության և շահագործել հենց նույն ժողովրդին /այս աքսիոման հաստատվել և ապցուցվել է աշխարհի բոլոր ժողովուրդների և բոլոր կուսակցությունների վրա/, որի պատճառով, ավելի ճիշտ որի գիտակցությամբ էլ հայ ժողովուրդը չի ցանկանում սովածների իշխանությունների արագ փոփոխում:
Այնպես, որ հարգարժան ԱԴՀ-ի լիդերներ, դուք այդ հինգ վեց հոգով ձեր հարցերը լուծեք ձեր մեջ, իսկ ժողովուրդը կգտնի իր իսկական առաջնորդին և նրա հետ էլ կկերտի ապագա անկախ և միացյալ Հայաստանի և ճակատագիրը և երկրագնդի վրա հայ ժողովրդի հավերժ ապրելու ու ստեղծելուիրավունքը:
Այնպես որ խռովկան երեխայի պես չպնդեք, թե թող մաման մեռնի հանուն նրա, որ մայրական ապտակ է տվել մանկիկի սխալ և չար արարքի համար: Եղեք ողջախոհ և ժաղովրդի առանց այն էլ կործանման եզրին գտնվող հավատի կորստին վերջին հարվածը մի հասցրեք, ասպարեզից հեռացեք խաղաղ, առանք նոր ցնցումների, քանզի և ձեր ապրած կյանքը և ձեր կատարած գործը մեր ժողովուրդը և գնահատել է և տվել արժանի պատասխան:
22.09.97թ. | |
|
|